Մայքլ Օուենի կանխատեսումը. «Մանչեսթեր Յունայթեդը» բաց կթողնի «Քրիստալ Փելասից», բայց կհաղթի

20:30, 21 մյս 2016
«Ոսկե գնդակի» դափնեկիր, «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի» և «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կանխատեսում է արել Անգլիայի գավաթի եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Քրիստալ Փելաս» հանդիպման վերաբերյալ: BetVictor բուքմեյքերական ընկերության կայքի իր բլոգում նա խաղադրույք է կատարում մանկունիացիների 2:1 հաշվով հաղթանակի, ինչպես նաև Մարսիալի գոլի վրա:

«Քրիստալ Փելասը» վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել է 2011 թվականին՝ Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչում: «Փելասի» մոտ անվստահություն չի լինի, հաշվի առնելով Վիլֆրիդ Զահայի և Յանիկ Բոլազիի ներկայությունը:

Իհարկե, «Յունայթեդն» իր առաջատարներն ունի, և ես տպավորված եմ այս մրցաշրջանում Մարսիալի ցուցադրած խաղով: Կարծում եմ, որ նա այս մրցաշրջանում խփած 17 գոլերին կարող է ավելացնել մեկը կամ մի քանիսը: Սա արդյունավետությամբ չփայլող թիմում գերազանց արդյունք է: Եթե դրան ավելացնենք նաև 8 գոլային փոխանցումները, ապա արդարացիորեն կարող ենք ասել, որ նա գերազանց մրցաշրջան անցկացրեց և այն կարող է ավարտել Անգլիայի գավաթի մեդալով:

«Բորնմութի» դարպասին խփած առաջին գոլը գրեթե առանց ուշադրության մնաց, հաշվի առնելով շրջակա հանգամանքները, բայց Ռեշֆորդի, Մարսիալի և Ռունիի ներկայությունը կարող է կողմերի միջև տարբերություն ապահովել:

Երկու թիմերն էլ կիսաեզրափակչում 2:1 հաշվով հաղթել են, և ես կարծում եմ, որ «Յունայթեդը» որոշիչ խաղում նույն հաշվով կհաղթի:

Օրդինար: Պարտված
Անգլիայի գավաթ, եզրափակիչ
20:30/21 մյս
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Քրիստալ Փելաս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Անգլիայի գավաթ, եզրափակիչ
20:30/21 մյս
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Քրիստալ Փելաս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Անգլիայի գավաթ, եզրափակիչ
20:30/21 մյս
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Քրիստալ Փելաս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ