«Մանչեսթեր Յունայթեդ» — ՊՍԺ. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:00, 13 փտր 2019
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» — ՊՍԺ առաջին հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ այս խաղը ոչ այդքան արդյունավետ կլինի, որում երկու թիմերը գոլ չեն խփի: 

Անկասկած, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի այս հատվածի ամենահետաքրքիր դիմակայությունը սպասվում է «Մանչեսթեր Յունայթեդի» ու ՊՍԺ-ի երկու խաղում: Մրցակցությունն առավել անկանխատեսելի է դարձնում այն հանգամանքը, որ փարիզյան թիմը խաղալու է առանց իր առաջատարների՝ Կավանիի ու Նեյմարի: Բրազիլացին շարքից դուրս է եկել երկար ժամանակով՝ ստանալով նույն վնասվածքը, ինչ նախորդ տարի, իսկ Կավանին վնասել է ազդրը: Առաջին խաղում ուրուգվայցին միանշանական չի մասնակցի: Նրա փոխարեն կենտրոնական հարձակվողը կլինի Մբապեն, Դի Մարիան ու Դրաքսելրը կխաղան եզրերից:

Մեծ խնդիր է հենակետայինի դիրքը. Վեռրատին նոր է ապաքինվել, Պարեդեսն էլ դեռևս չի հասցրել լիարժեք հարմարվել: Սուլշերն ու իր շտաբի գլխավոր խնդիրը կենտրոնական պաշտպանների զույգին ընտրելն է: Ապաքինվել է Վիկտոր Լինդելոֆը և նա Բայիի հետ ըստ երևույթին կլինի մեկնարկային կազմում: Ռեշֆորդը կվերադառնա մեկնարկային կազմ, իսկ Լուկակուն կվերադառնա պահեստայինների նստարան:

Երկու թիմերն էլ ունեն խնդիրներ: Ուստի նրանք կգործեն զգուշավոր: Ենթադրում եմ, որ առաջին խաղում շատ գոլեր չեն լինի: Առաջարկում եմ՝ «Երկուսն էլ կխփեն՝ ՈՉ և գոլերը տոտալ 3,5-ից քիչ» տարբերակը՝ 2,20 գործակցով:

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ
00:00/13 փտր
«Մանչեսթեր Յունայթեդ» - ՊՍԺ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ