«Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ. գոլառատ խաղում կհաղթեն դաշտի տերերը

00:00, 13 փտր 2019
Փետրվարի 12-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ առաջին հանդիպումը: «Բուքմեյքերներ Ռեյտինգը» կարծում է, որ այդ խաղում  կհաղթեն դաշտի տերերը:

Չեմպիոնների լիգան վերադառնում է: Վերադառնում է, այն էլ ինչպիսի խաղով՝ ՄՅՈւ-ՊՍԺ: «Մանչեսթեր Յունայթեդը» ֆանտաստիկ մարզավիճակ է հավաքել:  Օլե-Գունար Սուլշերի նշանակումից հետո մանկունյանցիները չեն ճաշակել պարտության դառնությունը: Ժոզե Մոուրինյուի պաշտոնանկությունից հետո թիմն անկացրած 11 խաղից հաղթել է 10-ում և 1 անգամ ոչ-ոքի է խաղացել:

Ի տարբերություն ՄՅՈւ-ի, ՊՍԺ-ն վերջին շրջանում թե՛ կադրային, թե՛ խաղային խնդիրներ ունի: Թոմաս Տուխելի թիմը մեծ դժվարությամբ լրացուցիչ ժամանակում կարողացավ հաղթահարել համեստ «Վիլֆրանշի» արգելքը: Դրանից առաջ թիմն առաջին պարտությունն էր կրել ընթացիկ մրցաշրջանում՝ հյուրընկալվելիս 2:1 զիջելով «Լիոնին»: Եվ վերջապես, ֆրանսիական ակումբը լուրջ կադրային խնդիրներ ունի: Թիմի երկու առանցքային ֆուտբոլիստներ Էդինսոն Կավանին և Նեյմար չեն մասնակցի այս խաղին: Հանդիպումը բաց կթողնի նաև պաշտպան Տոմա Մենյեն: Մբապպեն, Դի Մարիան և Դրաքսլերը կփորձեն փակել առաջատարների բացը:

Հաշվի առնելով այս ամենը, «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կխփվի 2.5-ից շատ գոլ և կհաղթի «Մանչեսթեր Յունայթեդը»: Այս իրադարձության համար Vivaro-ն սահմանել է 3.86 գործակիցը:

 

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ
00:00/13 փտր
«Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ