«Մանչեսթեր Յունայթեդ» – «Նոթինգեմ Ֆորեսթ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:59, 27 դկտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Նոթինգեմ Ֆորեսթ» Անգլիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Մանչեսթեր Յունայթեդն» իր պատմության մեջ երկրորդ անգամ ստիպված է նոր հարձակվող փնտրել Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու պատճառով։ Սակայն, եթե ավելի քան 10 տարի առաջ պորտուգալացու տրանսֆերից «Կարմիր սատանաները» մեծ գումար ստացան, հիմա իրավիճակը լրիվ հակառակն է։ Թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, կարծես, առանձնապես չի էլ մտահոգվում այդ առիթով. «Բարնլիի» նկատմամբ Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում տարած հաղթանակը հույս է ներշնչում, որ առաջիկայում առանց CR7-ի կարելի է պայքար մղել։

ԱՊԼ-ի 17-րդ տուրում «Յունայթեդի» մրցակիցը կլինի սկանդալային «Նոթինգեմ Ֆորեսթը»։ Ինչո՞ւ սկանդալային. Չեմպիոնների գավաթի կրկնակի դափնեկիրն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «ագահ անկուշտի» պես դուրս էր եկել «շոփինգի»՝ ճանապարհին գնելով բոլոր պատահած ֆուտբոլիստներին։ Արդյունքները, մեղմ ասած, սարսափելի են. «Նոթինգեմ Ֆորեսթը» մրցաշարային աղյուսակում միայն 19-րդն է։ Այո, վերջին 4 խաղում թիմը կարողացել է տանել 2 հաղթանակ, սակայն «Յունայթեդին» հաղթելու համար դա քիչ կլինի։

Տեն Հագի թիմն էլ կայունությամբ չի փայլում. «Տոտենհեմին» հաղթելուց հետո հնարավոր չէր պարտվել «Ասթոն Վիլային», բայց «Կարմիր սատանաները» հերքեցին այդ պնդումը։ «Անտառայինների» դեմ խաղում, գուցե, նորից Կազեմիրոյին տեսնենք կենտրոնական պաշտպանի դիրքում, քանի որ պաշտպանսությունում կան խնդիրներ. Լիսանդրոն ու Վարանը հանգստանում են, իսկ Մագուայրը մրսածություն ունի։ Վնասվածք ունի Ջեյդոն Սանչոն։ Ըստ երևույթին, հարձակման կրակագծում նորից կտեսնենք Անտոնի Մարսիալին, մինչև տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի ղեկավարությունը կփորձի ձեռք բերել նոր հարձակվողի։ Հերթական անգամ իրեն դրսևորելու հնարավորություն կստանա նաև Անտոնին։

Կարծում եմ, որ այս խնդիրներով «Յունայթեդը» չի կարողանա խուսափել գոլ ընդունելուց, սակայն մրցակցի կազմի թուլությունն այլ ելք չի թողնում, քան կանխատեսել երկու թիմերի գոլ խփելն և «Ման. Յունայթեդի» հաղթանակը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱՊԼ
23:59/27 դկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նոթինգեմ Ֆորեսթ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ