«Մանչեսթեր Յունայթեդ» – «Նոթինգեմ Ֆորեսթ»։ Գոլառատ հանդիպման սպասումով

23:59, 27 դկտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Նոթինգեմ Ֆորեսթ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

ԱԱ-2022-ից առաջ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացել էր Կրիշտիանու Ռոնալդուն։ Դժվար է ասել, թե այս պահին դա կորո՞ւստ է ակումբի համար, թե՝ ոչ։ Հաշվի առնելով, որ պորտուգալացին չէր մտնում Էրիկ տեն Հագի ծրագրերի մեջ, կարելի է ասել, որ ՄՅՈւ-ն շահեց այս հարցում, բայց քանի դեռ նրան փոխարինող չկա, թիմը հնարավոր է կադրային խնդիրներ ունենա։

Այս հարցերի պատասխանները կտան առաջիկա հանդիպումները։ Էրիկ տեն Հագը հստակ մարտավարություն է ներդրել թիմում․ պրեսինգ, պրեսինգ ու էլի պրեսինգ։ Երբ դա ստացվում է, ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները պարզապես ճախրում են խաղադաշտում։ Ռեշֆորդը, Էլանգան, Մարսիալն ու Գարնաչոն պետք է հարձակման գծում հնարավորինս լավ հանդես գան, այլապես նույնիսկ մեկ ֆուտբոլիստի պակասը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել թիմի համար։

«Նոթինգեմ Ֆորեսթը» գրեթե լիովին թարմացրել է կազմը մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Թիմը նախավերջին՝ 19-րդ տեղում է։ Այս մրցաշրջանում «Նոթինգեմ Ֆորեսթն» ԱՊԼ-ում ընդամենը 3 հաղթանակ է տարել։ Դրանցից մեկը սենսացիոն՝ «Լիվերպուլի» նկատմամբ։ Այս թիմը նաև դուրս է թողել «Տոտենհեմին» Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունից։

Բնականաբար, պետք է գոլառատ խաղ սպասել։ Դադարից հետո ՄՅՈւ-ն արդեն գավաթային խաղ է անցկացրել՝ հաղթելով «Բարնլիին» 2։0 հաշվով։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․73 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
23:59/27 դկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Նոթինգեմ Ֆորեսթ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ