«Մանչեսթեր Յունայթեդ» — «Նորվիչ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:00, 11 հնվ 2020
Խաղում է

VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Նորվիչ» հանդիպման վերաբերյալ:

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Նորվիչ» հանդիպումը Անգլիայի առաջնության կենտրոնականը չէ, սակայն աղմկոտ է լինելու միանշանակ։ «Մանչեսթեր Յունայթեդը» Ուլե Գունար Սուլշերի գլխավորությամբ խաղում է ոչ ստաբիլ ֆուտբոլ։ Թիմ, որը կարող է խոշոր հաշվով հաղթել ցանկացած մրցակցի, իսկ մի քանի օր անց նույնքան խոշոր հաշվով պարտվել լրիվ 0 թիմի։

Առաջիկա 1-2 ամսվա ընթացքում թիմին միանշանակ չի օգնի Պոլ Պոգբան։ Բացասական մարզավիճակում են Անտոնի Մարսիալն ու Ջեսի Լինգարդը, «փչացել է» Մարկուս Ռեշֆորդի դիպուկահարը։ Այս տարի պայքարը չեմպիոնության համար իհարկե չի գնում, լավագույն քառյակ դուրս գալը ևս համարվում է բարդ խնդիր։

«Նորվիչն» այս մրցաշրջանի գլխավոր անհաջողակն է։ Թիմն այս պահին ունի ընդամենը 14 միավոր և մնացած 16 խաղում դժվար կլինի դուրս գալ այս անդունդից։ 5 ամսվա ընթացքոմ «դեղձանիկները» հաղթել են ընդամենը 3 անգամ։ Թիմի համար «Մանչը» առավել քան բարդ մրցակից է անկախ մրցաշրջանից։ Վերջին 5 խաղերից միայն 1 հաղթանակ է գրանցվել։

Քանի որ այս թիմերը միմյանց միջև խաղերում այդքան չեն սիրում պաշտպանվել, ենթադրում եմ, որ գոլեր կլինեն, ընդ որում երկուսի կողմից էլ։

 

Օրդինար: Չխաղարկված
Պրեմիեր Լիգա
19:00/11 հնվ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նորվիչ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0