«Մանչեսթեր Յունայթեդ» — «Միդլսբրո». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:00, 31 դկտ 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Միդլսբրո» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում «սատանաները» կհաղթեն «չոր» հաշվով: 

Ուսուցչի և աշակերտի հանդիպումը՝ այսպես կարելի է վերնագրել «Օլդ Թրաֆֆորդում» կայանալիք դիմակայությունը, որում Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ հիանալի թափ հավաքած «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունելու է այն մարդու թիմի, որը վերջերս մտնում էր Ժոզե Մոուրինյոյի մարզչական շտաբի մեջ: Այն ժամանակ ասում էին, որ Այտոր Կարանկան շատ կարևոր դեր է խաղացել Ժոզե Մոուրինյոյի մարզչական կարիերայում:

«Մանչեսթեր Յունայթեդն» ընդունում է «Միդլսբրոյին»: Կարծում եմ, որ սա այն տարբերակը չէ, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է կանգ առնի: 4 անընդմեջ հաղթանակներից հետո «Մանչեսթերն» այժմ ոգեշնչված է, թիմը լավ մարզավիճակում է: Երբ պետք է, օգնում է Դե Խեան, երբ պետք է, գոլ է խփում Զլատան Իբրահիմովիչը: «Մանչեսթերում» իրեն վստահ է զգում Հենրիխ Մխիթարյանը, նա անցավ հարմարվելու շրջանը: Համոզված չեմ, որ «Օլդ Թրաֆֆորդում» «Միդլսբրոն» կկարողանա ինչ-որ բանի հասնել, թեև Մանչեսթերում արդեն խաղացել են «Սիթիի» հետ և շատերի համար անսպասելի ոչ-ոքի խաղացին: Կարծում եմ՝ այստեղ Այտոր Կարանկայի թիմի համար այս տարբերակը չի աշխատի: Դեռ չի եկել ժամանակը, որ աշակերտը հաղթի իր ուսուցչին:

Առաջարկում եմ ընտրել «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը, և «ՄՅՈՒ»-ն, ամենայն հավանականությամբ, այս խաղում գոլ բաց չի թողնի: «Միդլսբրոն» շատ քիչ է գոլ խփում, ընթացիկ մրցաշրջանում «Սանդերլենդի» և «Հալլի» հետ արդյունավետությամբ վատագույն թիմերից մեկն է: «Վագրերի» մոտ ընդհանրապես վատ է՝ 14 գնդակ, «Միդլսբրոն» ու «Սանդերլենդը» խփել են 16-ական գոլեր: Հույս չէի կապի, որ «Միդլսբրոն» գոլ կխփի «Օլդ Թրաֆֆորդում»: Ամենայն հավանականությամբ, «ՄՅՈՒ»-ն և Դավիդ Դե Խեան գոլ բաց չեն թողնի: Հետաքրքիր և, իմ կարծիքով, օպտիմալ առաջարկ է այս հանդիպման վերաբերյալ: Գործակիցը 1,7 է:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 19-րդ տուր
19:00/31 դկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Միդլսբրո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ