«Մանչեսթեր Յունայթեդ» — «Մանչեսթեր Սիթի». Ռոբերտ Գասպարյանի վիդեոկանխատեսումը
Բարև ձեզ, սիրելի՛ մարզասերներ: Ձեզ հետ է մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը, և այժմ ես ձեզ կօգնեմ կողմնորոշվել, թե ինչ խաղադրույք կարելի է կատարել «Մանչեսթեր Յունայթեդ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վրա: Տեսնենք՝ ինչ հետաքրքիր գործակիցներ կան։ Ասեմ, որ ես բավական շատ ուսումնասիրել եմ այս հանդիպումը և Vivaro-ի առաջարկած գործակիցներին ևս ծանոթ եմ, և ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Vivaro-ն ավելի շատ հավատում է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակին։ Անկեղծ ասած՝ ես էլ եմ հավատում, բայց այստեղ պետք է հասկանալ, որ դա ոչ միայն Հենրիխ Մխիթարյանի գործոնն է, որ մենք, իհարկե, ցանկանում ենք, որ «Յունայթեդը» հաղթի, Մխիթարյանն էլ տիտղոս նվաճի, դա էական նշանակություն չունի, պարզապես բազմաթիվ փաստեր կան, որոնք խոսում են «կարմիր սատանաների» օգտին։
Նախ և առաջ, «Մանչեսթեր Սիթիի» կազմում բացակայելու է հարձակման գծի առաջատար Սերխիո Ագուերոն, թեպետ Նոլիտոն վատը չէ, բայց, իհարկե, Սերխիո Ագուերո չէ։ Դարպասապահի հետ կապված ևս կան խնդիրներ: Ջո Հարթը, ինչպես գիտեք, հեռացել է, իսկ Կլաուդիո Բրավոն բառացիորեն մեկ-երկու օր առաջ է սկսել մարզվել և դժվար հասցնի ինտեգրվել թիմին։ Եվ Ուիլի Կաբալյերոյի դեպքում դժվար է կանխատեսել, որ նա կկարողանա անառիկ պահել սեփական դարպասը։ Թեպետ, եթե լինի նաև Կլաուդիո Բրավոն, այդ ժամանակ էլ դժվար է նման բան ասելը, որովհետև նոր թիմ է, նոր առաջնություն, բացարձակապես այլ ֆուտբոլ է, և, իմ կարծիքով, «Յունայթեդը» կկարողանա գոլ խփել։
Իսկ «Յունայթեդի» օգտին խոսում է թիմի հարձակման գծի առաջատարների փայլուն մարզավիճակը։ Կան ֆուտբոլիստներ, ովքեր դեռևս չեն հասցրել ամբողջությամբ կազմ ու պատրաստ լինել, դա, ցավոք, Հենրիխ Մխիթարյանին է վերաբերում և ձախ պաշտպան Լյուք Շոուին։ Մնացած բոլոր առումներով Ժոզե Մոուրինյոյի թիմը պատրաստ է և, իմ կարծիքով, «Մանչեսթեր Յունայթեդը» «Սիթիի» հետ խաղում կխփի 1,5-ից ավել գնդակ։ Դրա համար Vivaro ընկերությունն առաջարկում է 2,35 գործակից։
Խաղադրույք կատարեք և շահեք։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: