«Մանչեսթեր Յունայթեդ» — «Մանչեսթեր Սիթի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում, որտեղ մանկունյական դերբիի շրջանակներում իրար հետ կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Սա այս թիմերի արդեն 4-րդ առճակատումն է այս մրցաշրջանում։ Ընդ որում՝ նախորդ բոլոր դեպքերում հանդիպումները շահել է բացառապես հյուրընկալվող թիմը։
«Մանչեսթեր Յունայթեդը» այս մրցաշրջանում հանդես է գալիս փոփոխական հաջողություններով։ ԱՊԼ-ի կաճատև դադարը լուրջ օգնեց Սուլշերի թիմին։ Նախ «կարմիր» սատանաները ապահովեցին իրենց տեղը Եվրոպա լիգայի և Անգլիայի գավաթի խաղարկության հաջորդ փուլում, իսկ ներքին առաջնությունում թիմն անպարտելի է տևական ժամանակ։ Վնասվածքի պատճառով Սուլշերին չեն կարողանա օգնել Պոգբան ու Ռեշֆորդը, իսկ Հարի Մագուայրը ապաքինվել է վնասվածքից ու նման մրցակցի հետ դիմակայությունում նա պետք է դուրս գա առաջին րոպեներից։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Սիթին» այլևս չի փայլում գոլային հրավառություններ կազմակերպելով։ «Քաղաքաբնակները» վերջին 5 խաղերից 4-ում մրցակիցների նկատմամբ առավելության է հասել ընդամենը 1 գնդակի տարբերությամբ։ Սակայն սկզբունքային մրցակցի հետ խաղում Պեպմն ունենալու է կադրային խնդիր, որովհետև դարձյալ վնասվածք է ստացել ու անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել պաշտպան Այմերիկ Լապորտը։ Ու անգամ Ջոն Սթոնզի ու Նիկոլաս Օտամենդիի առկայությունը չի ապահովում վստահ խաղ պաշտպանության կենտրոնում։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: