«Մանչեսթեր Յունայթեդ» — «Մանչեսթեր Սիթի». Դենիս Կազանսկու վիդեոկանխատեսումը

15:30, 10 սպտ 2016
«Матч ТВ»-ի մեկնաբան և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ տանտերերը կհաղթեն այս խաղում: 

https://youtu.be/LD978H9ZVxs

Բոլորին ողջույն !

Մոսկվայում ջերմաստիճանն օրեցօր իջնում է, ինչպես Պեպ Գվարդիոլայի շանսերը հաղթելու Ժոզե Մոուրինյոյին Անգլիայում իրենց առաջին հանդիպմանը: Պեպը մեծ խնդիր ունի՝ Կուն Ագուերոն, նա բացակայում է հանդիպման հայտացուցակում: Այդ կորուստն անհնար է լրացնել: Եթե, օրինակ, Բարսելոնայում չկա Մեսսին, ապա կա Սուարեսը, չկա Մեսսին, բայց կա Նեյմարը, ապա այստեղ չկա Ագուերոն և կա մեծ խնդիր: Ինչպե՞ս խաղա Սիլվան, ինչպե՞ս խաղա Սթերլինգը, ինչպիսի՞ մարտավարություն ընտրել: Կելեչի Իհեանաչոն այդքան էլ լավ փոխարինում չէ, դա վերաբերվում է նաև Նոլիտոյին, ով նոր-նոր սկսում է հարմարվել:

«Յունայթեդի» մոտ հարձակման գծում ընդհակառակն է, ամեն ինչ ապահով է: Տեսեք, թե ինչպես է վերակառուցվել խաղը. մեծ քանակությամբ բարձրից փոխանցումներ դեպի տուգանային հրապարակ ու անկյունայիններ են մեզ սպասվում այս խաղում, հաշվի առնելով, թե ինչպես է երկրորդ հարկում խաղում Պոգբան, բայց ամենագլխավորը Զլատանն է: Կարելի է նշել հարձակվողների ունիվերսալությունը: Նույն Ռեշֆորդն այժմ հիանալի մարզավիճակում է, Մարսիալը կամաց-կամաց վերգտնում է իրեն: Կարծում եմ, որ այս խաղում «Յունայթեդի» շանսերն ավելի մեծ են:

Դաշտի կենտրոնում հետաքրքիր կլինի նայել նրան, թե ինչպես կաշխատեն Պոգբան ու «Սիթիի» կիսապաշտպանների զույգը: Կկկարողանա՞ն Պեպի եզրային պաշտպանները միանալ դաշտի կենտրոնում կիսապաշտպանությանը, ինչպես դա եղել է վերջին խաղերում:

Շատ հետաքրքիր դիմակայություն, բայց ավելի շատ շանսեր տալիս եմ «Յունայթեդին» Կուն Ագուերոյի բացակայության պատճառով: Բացի այդ, խաղը կայանալու է «Օլդ Թրաֆֆորդում»: Կարծում եմ, որ այս խաղում կհաղթի «Մանչեսթեր Յունայթեդը»: Կընտրեմ նրանց մաքուր հաղթանակը:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 4-րդ տուր
15:30/10 սպտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ