«Մանչեսթեր Յունայթեդ» — «Մանչեսթեր Սիթի». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

15:30, 10 սպտ 2016
«Дождь» հեռուստաալիքի սպորտային թղթակից, Ռուսաստանի, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում երկու մանչեսթերյան թիմերն էլ գոլ կխփեն: 

Մանչեսթերյան դերբին մեզ ինտրիգ է հաղորդում, որը մենք սովոր էինք տեսնել Իսպանիայում. Ժոզե Մոուրինյոն ընդդեմ Խոսեպ Գվարդիոլայի: Թիմերը ոչ ամենաիդեալական համակցությամբ են մոտենում այս հանդիպմանը: Հատկապես կարելի է շեշտը դնել «Մանչեսթեր Սիթիի» խնդիրների վրա: Ագուերոն շարքից դուրս է եկել: Բացի այդ, ընդհանրապես սա մասնագետների առաջին հանդիպումն է Գվարդիոլայի Անգլիա ժամանումից հետո: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Մոուրինյոն Գվարդիոլայի թիմի դեմ խաղը կառուցելու է այնպես, ինչպես դա անում էր Իսպանիայում: Առաջին՝ «Մանչեսթեր Սիթին» չի հասել այն ֆուտբոլի ավտոմատացմանը, որը «Բարսելոնան» խաղում էր Գվարդիոլայի օրոք: Երկրորդ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում է տանը և պետք է գործի առաջին համարով: Գվարդիոլան, իհարկե, նույնպես չի փակվելու: Նրա թիմերը դա երբեք չեն արել: Ելնելով դրանից՝ կանխատեսում եմ կենդանի ու արդյունավետ ֆուտբոլ ու ընտրում «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը: Գործակիցը լավն է՝ 1,91:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 4-րդ տուր
15:30/10 սպտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ