«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ»: Դենիս Կազանսկիի կանխատեսումը

23:00, 22 օգս 2022
Հանրահայտ մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

«Լիվերպուլն» «Օլդ Տրաֆորդ» է գնալու ծանր վիճակում։ Հարցը միայն մրցաշրջանի մեկնարկը չէ, այլ նաև կադրային խնդիրները։ Թիմի հիմնական կազմի 5 խաղացողներ վնասվածք ունեն։ Մեծ հարց է, թե որ ֆուտբոլիստները դաշտ դուրս կգան մեկնարկային կազմում։ Հասկանալի է, որ Սալահն ու Դիասը խաղը կսկսեն մեկնարկային րոպեներից, իսկ մյուսների վերաբերյալ հստակություն չկա։ Նունյեսը որակազրկված է։ Դժվար է ասել՝ կհասցնի ապաքինվել Ֆիրմինոն, թե՝ ոչ։ Գուցե խաղա Էլիոթը։

«Մանչեսթեր Յունայթեդը» լիովին ձախողել է մրցաշրջանի մեկնարկը։ Թիմը վերջին տեղում է։ Առջևում երկրորդ տնային հանդիպումն է «Օլդ Տրաֆորդում», որտեղ առաջին տուրում թիմը պարտվել էր «Բրայթոնին» 1։2 հաշվով։ Բացի այդ, շատ են խոսակցությունները, որ ակումբը կարող է նոր ֆուտբոլիստների ձեռք բերել և անգամ նոր սեփականատեր ունենալ։

Այնուամենայնիվ, բուքմեյքերները բավականին բարձր գործակից են սահմանել ՄՅՈւ-ի հաղթանակի համար՝ 5․00, իսկ մանչեսթերյան թիմը չի պարտվի խաղադրույքը գնահատվում է 2․34 գործակցով։ Ֆուտբոլիստները կարող են համախմբվել մարզչի շուրջ։ Հերթական պարտությունն աղետալի չի լինի, սակայն մեծ անախորժություն կառաջացնի։

Ընտրում եմ «Մանչեսթեր Յունայթեդը» չի պարտվի (1X) խաղադրույքը, որի համար սահմանվել է 2․34 գործակիցը։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
23:00/22 օգս
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ