«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:30, 20 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 8-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ։

Անգլիայի առաջնությունն այս տարի խոստանում է թեժ մրցակցություն։ Կարելի է ասել՝ ինչպես միշտ։ 9-րդ տուրի կենտրոնական՝ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ» հանդիպման մասնակիցները լուծում են մրցաշարային տարբեր խնդիրներ։ Հասկանալի է, որ խաղի ֆավորիտները մերսիայդյան ակումբի ներկայացուցիչներն են։

Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում կան ուրախալի նորություններ։ Ակումբի հիմնական դարպասապահ Ալիսոն Բեկերը վերադարձել է ընդհանուր խումբ։ Բրազիլացու բացակայությունը մրցաշրջանի մեկնարկում համարվում էր գերմանացի մասնագետի գլխավորած ակումբի հիմնական գլխացավանքը։ Անգլիական մամուլը գրում է նաև, որ հանդիպումը կարող է բաց թողնել նաև ակումբի առաջատար Մո Սալահը, սակայն ամենայն հավանականությամբ, բժիշկները կկարողանան նրան ոտքի կանգնեցնել։

Իսկ ահա «Յունայթեդը» հիշեցնում է ոչ թե թիմ, այլ մեծ հիվանդանոց։ Էրիկ Բային ու Ֆոսու-Մենսան խաղը միանշանակ բաց կթողնեն։ Գրեթե 100 տոկոսով խաղին չի մասնակցի հիմնական դարպասապահ Դավիդ դե Խեան։ Իսկ եթե նա չկա, ակումբի առանց այն էլ թույլ պաշտպանությունն ընդհանրապես գրեթե դատապարտված է պարտության։ Պոլ Պոգբայի առողջականն էլ այն չէ։ Նրա մասնակցությունն էլ հարցականի տակ է։

Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, ահնհրար է հավատալ, որ Օլե Գունար Սուլշերի թիմը կկարողանա գոնե 1 միավոր վաստակել սեփական հարկի տակ։

Օրդինար: Պարտված
Անգլիայի առաջնություն
19:30/20 հկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ