«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

19:30, 24 հկտ 2021
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Խոսելու ենք Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպման մասին՝ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ»։

Արդեն սովորել ենք, որ այս թիմերի միջև վերջին տարիների հանդիպումներն անցնում են ձանձրալի շախմատային պայքարում։ Հազվադեպ է լինում, որ կողմերն արդյունավետ ֆուտբոլ են ցուցադրում, թերևս, բացառություն էին վերջին 2 հանդիպումները։

Ենթադրում եմ, որ այս մրցավեճը նույնպես արդյունավետ է լինելու։ «Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությամբ վերջին 2 խաղերում 11 գոլ է գրանցվել, իսկ «Լիվերպուլի» մասնակցությամբ վերջին 9 դիմակայություններում աշխատել է խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ տարբերակը։

Կարծում եմ՝ հասկանում եք, թե ինչու է այդպես։ Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» խաղային համակարգը փոխվել է։ Այն, ինչ երկար ժամանակ կառուցում էր Սուլշերը, խախտվել է։ Այժմ «Կարմիր սատանաները» գնդակի կորստից հետո, մեղմ ասած, վատ տեսք ունեն։

Չնայած այս ամենին՝ «Յունայթեդը» կարողանում է անհրաժեշտ պահին հավաքվել։ Հատկապես, երբ խաղում է «Օլդ Տրաֆորդում»։ Այստեղ երկրպագուներն առաջ են մղում իրենց թիմին։ Նման մթնոլորտում թիմերն ի զորու են հրաշքներ գործել։

Պարզ է, որ «Լիվերպուլն» այս մրցավեճում ֆավորիտ է։ Յուրգեն Կլոպի թիմն ավելի կայուն խաղ է ցուցադրում։ Թիմում բարձր մակարդակի վրա է խաղակցվածությունը և համակարգը շատ հազվադեպ է խաթարվում։

Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է ընտրել խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ և 2 թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը։

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
19:30/24 հկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ