«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 22 օգս 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն․

Այսօր անդրադառնալու եմ Անգլիայի Պրեմիեր լիգային։ Ընտրությունս սպասելի չէր, բայց չափազանց գայթակղիչ գլխագրով հանդիպում է նախատեսված երրորդ տուրի վերջում։ «Երազանքների թատրոնում» հարաբերությունները կպարզեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»։

Մինչև այս խաղին անդրադառնալը թույլ տվեք փոքրիկ շնորհավորանքս ուղղեմ «Արսենալի» երկրպագուներին․ լոնդոնյան ակումբը երեք տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ընդամենն ընթացիկ հաջողություն, բայց ներկա «Արսենալի» համար դա ևս ուրախանալու առիթ է։

Հաղթանակներին ու տիտղոսներին կարոտ է մնացել նաև Պրեմիեր լիգայի՝ 1990-2000-ականների հեգեմոնը՝ «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հերթական ձախողված մրցաշրջանը, որին հետևեց մարզչական հերթական փոփոխությունը։ Հոլանդացի Էրիկ Տեն Հաագը եկել է մանկունիանցիներին երբեմնի փառքը վերադարձնելու, բայց նոր առաջնության մեկնարկային երկու տուրում նրա թիմը նույնքան պարտություն կրեց և աղյուսակի ստորոտում է։ «Մանչեսթեր Յունայթեդին» քննադատելը և թիմի մասին մեմեր կառուցելը դարձել է համաշխարհային մարզական մամուլի սիրելի զբաղմունքը։ Բայց, սա այն դեպքն է, երբ սպասել է պետք։ Տեն Հաագը խելացի մասնագետ է, և չի կարող նրա գլխավորած թիմը որակյալ ֆուտբոլ չխաղալ․ ժամանակի հարց է։ Մնում է՝ նա ստանա այդ ժամանակը։ Գործին կօգնեն արագորեն կազմակերպվող տրանսֆերները։ Մադրիդի «Ռեալից» Կազեմիրոյի անսպասելի ժամանումը պետք է որ վերացնի քաոսը դաշտի կենտրոնում։ Բայց Տեն Հաագի գլխավոր գլխացավանքն առայժմ Կրիշտիանու Ռոնալդուն է։ «Յունայթեդին» հեքիաթային երեկոներ պարգևելու համար վերադարձած պորտուգալացին դարձել է ակումբի անդորրի գլխավոր խախտողը։ Որքան էլ տարօրինակ է խոստովանել, բայց որքան շուտ հեռանա Ռոնալդուն Մանչեսթերից, այնքան շուտ կսկսվի նրա ներկա ակումբի վերածնունդը։

Ամեն դեպքում, այդ գործընթացը Տեն Հաագի թիմը կարող է սկսել սկզբունքային մրցակցի հետ տնային խաղում։ Չմոռանանք, որ «Լիվերպուլը» ևս ծանր է մեկնարկել, և ես ընդհանրապես չէի շտապի հաղթանակը շնորհել Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին։ Չասեմ ճգնաժամում, բայց մեկնարկային բարդ փուլում գտնվող երկու հսկաների այս դիմակայությունում առաջարկում եմ ընտրել «Մանչեսթեր Յունայթեդի» չպարտվելու տարբերակը։ Ժամանակն է փակել քննադատների բերանը։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
23:00/22 օգս
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ