«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
«Մանչեսթեր Յունայթեդը» լավ տեսք ունի։ Շատերը չէին սպասում, որ հոլանդացի մասնագետի գլխավորությամբ հերթական մրցաշրջանն այսպես կլինի։ Չնայած նրան, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Սուպերգավաթի խաղում պարտվել է «Մանչեսթեր Սիթիին», նախամրցաշրջանային փուլում 0։3 հաշվով զիջել «Լիվերպուլին» և ԱՊԼ-ի նախորդ տուրում 1։2 հաշվով պարտություն կրել «Բրայթոնից», թիմը լավ տեսք է ունեցել։ Ավելի լավ, քան նախորդ մրցաշրջանի առաջին հատվածում։ Ֆուտբոլիստների ցանկությունը մեծ է, ինչը չէինք կարող ասել նախորդ մրցաշրջանի այս հատվածում։ Որոշ խաղացողների ցուցադրած խաղը տպավորում է։ Մազրարուին շատ լավ է հարմարվել թիմին, Կոբի Մայնուն իրեն լավ է դրսևորում։ Ամադ Դիալոն «Բրայթոնի» հետ խաղում հիանալի գործեց և նույնիսկ գոլ խփեց։
«Լիվերպուլի» մոտ ամեն ինչ կարգին է, չհաշված «Իպսվիչի» հետ խաղի առաջին կեսը։ Թիմը լավ է գործում հարձակման գծում և պրեսինգի ժամանակ։ Սալահը պարբերաբար գոլային գործողություններով է աչքի ընկնում։
Ընտրում եմ «Լիվերպուլը» չի պարտվի և 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․90 գործակցով։ Ընտրում եմ «Լիվերպուլի» գոլերի տոտալը 2-ից շատ խաղադրույքը՝ 2․04, ինչպես նաև Մոհամեդ Սալահը կդառնա գոլի հեղինակ խաղադրույքը՝ 2․20 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: