«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լեսթեր». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Անգլիական Պրեմիեր լիգան աստիճանաբար թափ է հավաքում: Հերթական՝ 6-րդ տուրը կնշանավորվի գործող չեմպիոն «Լեսթերի» ու դեռևս չեմպիոնության հավակնորդ համարվող «Մանչեսթեր Յունայթեդի» դիմակայությամբ: Մրցաշրջանի մեկնարկային խաղում այս թիմերը նույնպես մրցել են միմյանց հետ: Անգլիայի սուպերգավաթի խաղարկությունում հաղթանակի բերկրանքը ճաշակեցին մանկունյանցիները: Բայց հիմա շատ բան է փոխվել, և Ռանյերիի գլխավորած թիմը տենչում է ռևանշի հասնել:
«Կարմիր սատանաները» առաջնության մեկնարկում բավական վստահ էին իրենց ուժերին, սակայն հետագա ընթացքը ցույց տվեց, որ ամեն ինչ հարթ ու սահուն չէ: Ժոզե Մոուրինյոյի մղձավանջը սկսվեց «Սիթիի» հետ դերբիում տնային պարտությունից, որին հաջորդեցին անկումները Եվրոպա Լիգայում և առաջնության հաջորդ խաղում: Դրանք կապված են «Յուրահատուկի» խաղային մոտեցումների ու ֆուտբոլիստների վնասվածքների հետ: Մասնավորապես լազարեթում են Հենրիխ Մխիթարյանն ու Ֆիլ Ջոնսը: Սարսափելի վատ մարզավիճակում են Ֆելլայինին ու Մեմֆիս Դեպայը: Հոգեբանական մթնոլորտը ևս լավագույններից չէ «Օլդ Թրաֆֆորդում», քննարկվում է Ռունիին՝ թիմի կազմից դուրս թողնելու տարբերակը: Թե ինչի հաշվին «Յունայթեդը» կարող է հաղթել չեմպիոնին, միայն ենթադրել կարելի է:
«Աղվեսները» մրցաշրջանի մեկնարկից առաջ կորցրեցին Կանտեին: Ինչպես ցույց տվեցին առաջին հանդիպումները, Վարդիի կամ Մահրեզի հեռանալն ավելի թեթև կանդրադառնար «Լեսթերի» խաղի վրա: Կանտեն թիմի ուղեղն էր: Փաստացի հիմա չեմպիոնը խաղում է «անուղեղ» ֆուտբոլ: Ֆրանսիացուն փոխարինող չի հայտնվել: Թեպետ սկզբում բարդ էր խաղը կառուցել առանց Կանտեի, բայց կարծես թե հիմա թիմը հաղթական ճանապարհին է: Լիգայի գավաթում նրանք պարտվեցին «Չելսիին», հիմա մնացել է պայքարել առաջնությունում ու Չեմպիոնների Լիգայում: Առաջատարներն այդ պայքարին պատրաստ են: Վնասվածքներ ու որակազրկումներ չկան:
Նման պարագաներում չպետք է փնտրել հետաքրքիր խաղադրույքներ: Այստեղ գործում է պրակտիկը: Կարծում եմ, որ ամենապրատկտիկը՝ տոտալ 2,5-ից շատ գոլ: Գործակիցը 1,84 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: