«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լեսթեր». Դենիս Կազանսկու կանխատեսումը
Պարտությունների բարդ շարքից հետո «ՄՅու»-ն գավաթում ընդհատեց այն: Բայց դա Լիգայի գավաթն էր, դա «Նորթհեմփթոնն» էր: Այն ոչ մի կապ ու հավասարություն չունի Անգլիայի առաջնության խաղերի հետ, հետևաբար ուշադրության կենտրոնում կլինի հենց գործող չեմպիոնների դեմ հանդիպումը:
Ես արդեն շատ եմ ասել, որ Ժոզեն այդպես էլ իր համար մեկնարկային 11 խաղացող չի ընտրել: Նախորդ շաբաթ կարևոր բան եղավ՝ Կարիկը վերադարձավ կազմ: Դա դաշտի կենտրոնում ամեն ինչ փոխում է: Կարծում եմ, որ Կարիկի հետ ամեն ինչ ավելի հեշտ կլինի: Տեսնենք, թե ինչպես կլուծի գլխավոր մարզիչը Ռունիի հարցը: Կարծում եմ, որ նա Ռունիին կպահի մեկնարկային կազմում, նվազագույնը մինչև Սուրբ Ծնունդ կվստահի նրան: «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի փոխել իր համար անհաջող առաջնության ընթացքը:
«Լեսթերն» այդպես էլ չի կարողանում միջին գծում հավասարակշռություն գտնել: Չկա Կանտեն, և այն մարդիկ, ովքեր եկել են նրա փոխարեն, չեն խաղում ակնհայտ հաջողությամբ: Առանց Կանտեի խաղի մարտավարությունը փոխելը դեռ արդյունք չի բերում: Հիմնական կազմով «Չելսիի» դեմ բարդ խաղ եղավ, որտեղ «աղվեսները» շատ ուժ կորցրեցին: Չեմ կարծում, թե հյուրերն անհրաժեշտ դիմադրություն ցույց կտան:
«Մանչեսթեր Յունայթեդը» կհաղթի և նվազագույնը 2 գոլ կխփի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: