«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լեսթեր»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

20:30, 02 ապր 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լեսթեր» Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Թիմերի միջև կայացած վերջին 3 հանդիպումներում հաղթել է «Լեսթերը»՝ երեք հանդիպումներում խփելով 9 գոլ:

Սակայն այժմ մի փոքր ֆավորիտ է թվում «Մանչեսթեր Յունայթեդը»: «Մանկունյացիները» միջազգային դադարից առաջ դուրս էին մնացել Չեմպիոնների լիգայի խաղարկությունից: Եվ ընդհանրապես, թիմը Ռալֆ Ռանգնիկի գլխավորությամբ շարունակում է տապալել մրցաշրջանը: Բայց, եթե խոսենք հարձակողական գործողություններից, ապա երբեմն թիմի խաղը ստացվում է: Այնպիսի թիմերի հետ, որոնք գնդակով այդքան էլ լավ չեն խաղում, իսկ «Լեսթերը» հենց նման թիմերի շարքին է դասվում, «Յունայթեդը» պետք է որ պահերի պակաս չունենա:

Բայց «Աղվեսներն» էլ պարբերաբար սրում են խաղն առջևի գծում: Նրանք վերջին 10 խաղից 9-ում աչքի են ընկել գոլով: Նույնիսկ պարտված հանդիպումներում «Լեսթերը» բավականին պահեր է ունեցել:

Այնպես որ, կանխատեսում անելիս պետք է շեշտը դնենք երկու թիմերի արդյունավետության վրա:

Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը: Թիմերի միջև կայացած վերջին 4 մրցավեճերում այս տարբերակն աշխատել է:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
20:30/2 ապր
«Մանչեսթեր Յունայթեդ – «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ