«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լեսթեր»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 10 օգս 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է ԱՊԼ-ի 2018-19 թթ․-ի մրցաշրջանի մեկնարկային տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Լեսթեր» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը կհաղթեն ու խաղում առավելագույնը երեք գնդակ կխփվի։

«Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանին պատրասվել է սովորականից ավելի վատ: Կարելի է ասել՝ միչմրցաշրջանային հավաքը թիմն անցկացրել է կիսապատրաստ վիճակում, հիմնականում խաղացել են պահեստայինները, որովհետև ԱԱ-ի մասնակից մի շարք ֆուտբոլիստներ պարզապես հանգստացել են: Տրանսֆերային շուկայում էլ «մանկունյանցիները» գնել են միայն մեկ քիչ թե շատ ուժեղ ֆուտբոլիստի՝ Ֆրեդին, սակայն ամբողջ ամռան ընթացքում Մոուրինյոն մեռավ լացելով՝ խնդրելով լավ ֆուտբոլիստների: Հանդերձարանում էլ մթնոլորտը լավը չէ: Վերջին կաթիլը Պոգբայի ու նրա գործակալ Մինո Ռայոլայի հետ կոնֆլիկտն է: Ֆրանսիացին ու հաստլիկը չեն ցանկանում մնալ, իսկ Մոուրը՝ հակառակը:

Լեսթերը չկարողացավ պահպանել Ռիյադ Մահրեզին, սակայն Մագուայերը, Շմեյխելն ու Վարդին մնացին թիմում: Կլոդ Պյուելի առաջ այս մրցաշրջանում պետք է որ դրված լինի նույն խնդիրը՝ պահպանել տեղը լավագույն տասնյակում, հնարավորության դեպքում էլ պայքարել եվրագավաթների համար:

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրի անդրանիկ խաղին այս թիմերը պատրաստ չեն: ՄՅ-ի հիմնական կազմում չեն լինի Լուկակուն, Պոգբան, Էրերան, Մատիչը, Ռոխոն, Յանգն ու Վալենսիան, փոխարենը հարձակման գծում տեղ հատկացված կլինի Սանչեսի, Մատայի ու Ռեշֆորդի համար: Լեսթերից միանշանակ կբացակայեն Մենդին ու Ջեյմսը, իսկ Էվանսն ու Գրեյը առողջական խնդիրներ ունեն:

Ենթադրում եմ, որ անկախ ամեն ինչից, «Յունայթեդը» պետք է դիտարկվի որպես այս խաղի ֆավորիտ: Կլինեմ մի փոքր լավատես ու կկանխատեսեմ «Յունայթեդի» հաղթանակը:

Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ 2018-19
23:00/10 օգս
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ