«Մանչեսթեր Յունայթեդ» — «Ֆեներբահչե». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:05, 20 հկտ 2016
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Ֆեներբահչե» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ ոչ այնքան գոլառատ խաղում տանտերերը կհաղթեն:

Եվրոպական ակումբային միդվիքը շարունակվում է: Փոխանցափայտը վերցրել է Եվրոպա լիգայի խաղարկությունը: Չեմպիոնլիգյան գոլային հրավառությունը թիմերը պետք է շարունակեն այսօր: Լուրջ ակնկալիքներ կան «Մանչեսթեր Յունայթեդ» — «Ֆեներբահչե» խաղից: Անգլիական գրանդը խաղային բավական լուրջ ճգնաժամի մեջ է, բայց ինչպես ասում են, ամեն լավ ու վատ բան ունի սկիզբ ու վերջ: Վերջը կարող է տրվել այսօր: Անգլիայի 20-ակի չեմպիոն ընդդեմ Թուրքիայի 19-ակի չեմպիոնի:

Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում կադրային խնդիրներն այդքան լուրջ չեն, որքան բարոյահոգեբանական հարցերը: Թիմը երկար ժամանակ է ստաբիլ ֆուտբոլ չի ցուցադրում, մրցաշրջանի սկզբում տրված հաղթանակների շարքին հաջորդում են տխուր-տրտում սակավագոլ հանդիպումները: Մասնագետները սակայն պնդում են, որ հենց այս հանդիպումով են «կարմիր սատանաները» նոր շունչ առնելու: Սպասվում է, որ վերջապես խաղաժամանակ կստանա Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստն ապաքինվել է վնասվածքից: Ավանդույթի համաձայն «Յունայթեդը» խաղադաշտ դուրս կգա կիսապահեստային ու փորձնական կազմով: Հարցականի տակ է Մորգան Շնայդերլինի մասնակցությունը: Անտոնի Մարսիալը ևս ուներ առողջական խնդիրներ: Խաղը կարևոր է թիմի ավագ Ուեյն Ռունիի համար: 12 տարի առաջ հենց «Ֆեների» հետ խաղում նշվեց նրա նորամուտը: Այն էլ ինչպես. 6-2 հաշվով հաղթանակ և հեթ-տրիկ:

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը կազմի հետ կապված խնդիրներ գրեթե չունի: Թուրքական մամուլի տեղեկություններով հանդիպմանը պատրաստ է Օզան Թուֆանը, սակայն սպասել նրան հիմնական կազմում պետք չէ: Ջերմեյն Լենսի բացակայությունը ևս խնդիր է թուրքական ակումբի համար, սակայն նրա համար էլ Ադվոկատի կարծիքով կգտնվեն արժանի փոխարինողներ, ինչում ես օրինակ կասկածում եմ: Հանդիպմանը կարևոր նշանակություն է հաղորդում նաև Ռոբին Վան Պերսիի վերադարձը Մանչեսթեր: Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվողը երկար ժամանակ պաշտպանել է մանկունյանցիների գույները և հիմա խաղալու է իր նախկին թիմի հետ:

Ակնկալում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը: Ենթադրում եմ նաև, որ կլինեն խփած գնդակներ, որոնք չեն գերազանցի 3-ը:

Հաղթանակ «Մանչեսթեր Յունայթեդ» և Քիչ 3,5 – 1,92

Օրդինար: Պարտված
ԵԼ, խմբային փուլ, երրորդ տուր
23:05/20 հկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Ֆեներբահչե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ