«Մանչեսթեր Յունայթեդ» — «Ֆեյենորդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:05, 25 նյմ 2016
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Ֆեյենորդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ տանտերերը կհաղթեն, իսկ խաղում առավելագույնը 3 գոլ կլինի:

Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Ֆեյենորդին»: Դեռևս մրցաշարի մեկնարկում թվում էր, թե Ժոզե Մոուրինյոյի սաները հեշտությամբ կհաղթեն A խմբում ու դուրս կգան փլեյ-օֆֆ, բայց հիմա նրանք անգամ ռիսկի են դիմում դուրս չգալ խմբից:

Այս պահին «Յունայթեդը» 3-րդ հորիզոնականում է և հետ է մնում «Ֆեներբահչեից» ու «Ֆեյենորդից»: «Կարմիր սատանաները» խաղին մոտենում են լավ մարզավիճակում, բայց ունեն կադրային որոշակի խնդիրներ: ԱՊԼ-ի վերջին տուրում թիմը ոչ-ոքի խաղաց «Արսենալի» հետ, չնայած կարող էր և հաղթել, եթե խաղավերջում թույլ չտար Օլիվիե Ժիրուին անարգել հարվածել:

«Ֆեյենորդն», իր հերթին, շարունակում է գլխավորել Հոլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, սակայն Վան Բրոնքորստի թիմի գործերը վերջին շրջանում այնքան էլ հաջող չեն ընթանում: Մինչ վերջին տուրը թիմը 3 խաղ շարունակ չէր կարողանում հաղթել:

Երկու թիմերի կազմերում էլ կան բացակայող ֆուտբոլիստներ: «Յունայթեդին» չեն օգնի կենտրոնական պաշտպաններ Էրիկ Բային ու Քրիս Սմոլինգը, մինչդեռ Կենետ Վերմերն, Էրիկ Բոտեգինն ու Սվեն վան Բեկը կբացակայեն հոլանդացիների կազմից:

Արդեն իսկ հաստատված է, որ խաղին մասնակցելու է Հենրիխ Մխիթարյանը, ով վերջին անգամ մեկնարկային կազմում է հայտնվել մոտ 2 ամիս առաջ: Նաև սպասվում է, որ կազմ կվերադառնա Լյուկ Շոուն:

Վերջին խաղերում «Յունայթեդի» ցուցադրած խաղը լավատեսություն է ներշնչում: Հոլանդական ակումբը կփորձի արտագնա խաղում գոնե մեկ միավոր վաստակել ու խաղը կկառուցի պաշտպանությունից: Դժվար թե գերարդյունավետ խաղ ստացվի, բայց «Յունայթեդն», ամենայն հավանականությամբ, 3 միավոր կվաստակի:

Առաջարկում եմ տանտերերի հաղթանակն ու տոտալ 3,5-ից քիչ հաղթանակը: Գործակիցը 2,01 է:

Օրդինար: Պարտված
ԵԼ, խմբային փուլ, 5-րդ տուր
00:05/25 նյմ
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Ֆեյենորդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ