Մանչեսթեր Յունայթեդ — ՖԱ Ռոստով. Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը

00:05, 17 մրտ 2017

Ողջույն Եվրոպական ֆուտբոլի սիրահարներին։ Այսօր կեսգիշերին՝ Երևանի ժամանակով 00:05-ին, Մանչեստրի «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում «Կարմիր Սատանաները» ընդունելու են «Կոմբայնյորներին»։
Ինչպես ես կանխատեսում էի, Մանչը իր վերջին հանդիպումը զիջեց Չելսիին։ Առաջին խաղակեսի միջնամասում Անդեր Էրերան ստացավ կարմիր քարտ, ինչը՝ ինչքան էլ որ անհեթեթ է հնչում, ի օգուտ էր Մոուրինյոին։ Ժոզեն ստացավ իրեն շատ անհրաժեշտ պատճառը գավաթային պայքարից հրաժարվելու և պարտությունը բացատրելու համար։ Բացի դրանից հանգստանալու հնարավորություն ստացան և Էրերան և Մխիթարյանը, ով փոխարինվեց Ֆելայինիյով, իբր հենակետային գոտին ուժեղացնելու համար։ Ստացվում է, որ այս խաղին Ժոզեն իր ենթակայության տակ ունի ամբողջովին հանգստացած մի շարք ֆուտբոլիստներ՝ բոլորն էլ հիմնական կազմի խաղացողներ։ Բացակա են միայն Մարցիալը և Ռունին։ Պաշտպանության կենտրոն վերադարձել է Էրիկ Բայլին, ինչը միանշանակ ուժեղացնում է կենտրոնական գոտին։
Ռոստովը վերջին խաղում 0-0 խաղաց Գռոզնիի Թերեկի հետ։ Դանիելյանցը իհարկե պատրաստվում էր այսօրվա հանդիպմանը և կատարում էր որոշակի փորձարկումներ պաշտպանությունում։ Հենց պաշտպանությունն է լինելու ամենամեծ գլխացավանքը, չկան հիմնական կազմի երկու պաշտպանները՝ Գրանատը և Կալաչյովը, նրանց է միացել հենակետային Գացկանը, ով նաև թիմի ավագն է։ Ռոստովի երկրորդ կազմում չկան արժանի փոխարինողներ, միայն Գրանատի բացակայությունը թեթևացնում է «Սոված» Իբրահիմովիչի գործը, իսկ Մխիթարյանը և Մատան աշխատելու են Իբրային հարմար դիրքում գնդակ ապահովել։
Այս խաղի համար առաջարկում եմ երկու խաղադրույք․
1. Մանչեստրից սպասում եմ հարձակվողական ֆուտբոլ և կարծում եմ Մոուրինյոն առաջին րոպեներից կնետվի հարձակման; Այդ դեպքում Մանչը միայնյակ կխփի առնվզան երեք գնդակ։
2. Ո՞վ է լավագույն գոլային փոխանցում կատարողը: Այո իհարկե Նա։ Betfair-ը նման իրադարձության համար առաջարկում է 2.2 գոծակից։

Օրդինար: Պարտված
00:05/17 մրտ
Մանչեսթեր Յունայթեդ - ՖԱ Ռոստով
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
00:05/17 մրտ
Մանչեսթեր Յունայթեդ - ՖԱ Ռոստով
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ