«Մանչեսթեր Յունայթեդ» — «Էվերթոն». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
2017 թվականին «Էվերթոնը» բավական հաջող հանդիպումների շարք է ցույց տվել, ինչի շնորհիվ կարողացել է մոտենալ լավագույն հնգյակին, իսկ մի քանի հաջող խաղեր անցկացնելու պարագայում կարող էր հույս ունենալ չեմպիոնլիգյան ուղեգիր ստանալ: Դրա համար պետք էր երկու հաջող հանդիպում անցկացնել: Առաջինը՝ «Էվերթոնը» մերսիսայդյան դերբիում պարտվել է «Լիվերպուլին», իսկ արդեն այսօր «Օլդ Թրաֆֆորդում» կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Համաձայնեք, որ բարդ խնդիր է:
Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդին», ապա վերջին 7 խաղերում մանկունիանցիները տարել են ընդամենը 3 հաղթանակ, և այս խաղը նույնպես կարևոր նշանակություն ունի: Եթե այսօր «Յունայթեդը» չկարողանա հաղթանակ տանել, ապա պետք է, ըստ երևույթի, մոռանա լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու մասին, որովհետև մրցակիցները բավականին հեռու են գնացել, և միայն այդ պարագայում Ժոզե Մոուրինյոյին մնում է մտածել Եվրոպա լիգայում խաղալու հնարավորություն տվող հորիզոնական զբաղեցնելու մասին:
Զլատան Իբրահիմովիչն ու Անդեր Հերերան արդեն կարող են խաղադաշտ դուրս գալ, որովհետև ավարտվել են նրանց որակազրկումները: Ժոզե Մոուրինյոն խաղից առաջ նշել է, որ միայն Իբրան ու Մատան են ամենաստաբիլը խաղում: Մատան այլևս չի խաղա, որովհետև վնասվածք ունի, իսկ ահա Զլատանը խաղադաշտ դուրս կգա: Կա հավանականություն, որ կխաղա Պոլ Պոգբան, ով վնասվածք ուներ, բայց հասցրել է ապաքինվել, սակայն դրա հավանականությունը քիչ է: Սպասվում է, որ կենտրոնում մեծ դեր կխաղան Հերերան, Քարիկն ու Մխիթարյանը, իսկ եզրերում կլինեն Ռեշֆորդն ու Լինգարդը:
Ինչ վերաբերում է «Էվերթոնին», ապա այստեղ մի քանի ֆուտբոլիստներ չեն լինելու: Քոուլմենը և Շնայդերլինը լուրջ վնասվածքներ ունեն, և նրանք այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չեն գա: Երիտասարդ խաղացողներին խաղալու հնարավորություն կտրվի՝ Թոմ Դեյվիս, Դոմինիկ Կալվերտ-Լեյվին, Մեթյու Պենինգտոն: Բայց նորից այստեղ պետք է ուշադրություն դարձնել Ռոմելու Լուկակուի ներկայությանը:
Ենթադրելի է, որ այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ կտանի, քանզի թիմն ավելի նպատակասլաց է խաղում: Հետևաբար կարելի է ընտրել «Ման. Յունայթեդի» հաղթանակը տոտալ 1,5 գոլից շատ տարբերակով, որի գործակիցը 1,88 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: