«Մանչեսթեր Յունայթեդ» — «Էվերթոն». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Վախենում եմ, որ «Էվերթոնը» կարող է հուսալքվել: Քիչ է այն, որ «կապույտները» մեկը մյուսի հետևից զրկվեցին մի քանի հիմնական ու առաջատար խաղացողներից, դրան էլ գումարվեց դերբիում կրած պարտությունը:
Առանց Ֆունես Մորիի և Շիմուս Կոուլմենի՝ կենտրոնական և աջ պաշտպանի, ստիպված են խաղալ փոխարինողները, հենեկետային գոտին ու հարձակումն ակնհայտ ավելի համակրելի կնայվեր, եթե կազմում լինեին Մորգան Շնայդերլինը և Ջեյմս Մաքքարտին…
Հասկանալի է, որ «ՄՅՈՒ»-ի խաղը հարցեր է առաջացնում, բայց մյուս կողմից 19 անպարտելի հանդիպումների շարքը նույնպես ինչ-որ բանի մասին խոսում է: Մանկունիանցիներն անհաջող 90 րոպե բախվում էին «Վեսթ Բրոմվիչի» դրած պատին: «Էվերթոնի» հետ ավելի հեշտ կլինի: Որակազրկումից վերադառնում է Զլատան Իբրահիմովիչը: Նրա ներկայությունը ոչ միայն կթեթևացնի Հենրիխ Մխիթարյանի կյանքը, այլև թույլ կտա Մարկուս Ռեշֆորդին վերադառնալ ձախ եզր, որտեղից նա կարող է կանոնավոր կերպով ահաբեկել «կապույտիների» պաշտպանության գլխավոր խնդրահարույց գոտին: Սակայն, նաև Մարսիալը, եթե Մոուրինյոն նախընտրի ֆրանսիացուն, ով նույնպես կարող է գլխացավ պատճառել հյուրերին:
Այո, «ՄՅՈՒ»-ն «Օլդ Թրաֆֆորդում» առաջնության վերջին 5 խաղերից չորսում ոչ-ոքի է խաղացել, բայց այս անգամ ամեն ինչ խոսում է այն մասին, որ մանկունիանցիները, ամենայն հավանականությամբ, հաղթանակ կտանեն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: