«Մանչեսթեր Յունայթեդ» — «Էվերթոն»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:00, 15 դկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Էվերտոն» հանդիպման վերաբերյալ:

Այս հանդիպումը ի սկզբանե չէր համարվում տուրի կենտրոնականներից մեկը, սակայն նախորդ շաբաթ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք փոխեցին թիմերի ու ֆուտբոլիստների մոտիվացիան կապված այս հանդիպման հետ։

Սկսեմ «Էվերթոնից»․ «իրիսները» նախորդ շաբաթվա ընթացքում փոխեցին իրենց գլխավոր մարզչին։ «Մերսիսայդյան» դերբիում 2-5 հաշվով պարտությունից հետո ակումբը հեռացրեց Մարկուս Սիլվային ու նրա փոխարեն նշանակեց Դանգան Ֆերգյուսոնին։ Անգլիական ֆուտբոլի երկրպագուները կպնդեն, որ Դանկան Ֆերգյուսոնը «Էվերթոնի» լեգենդներից մեկն է, որը, գլխավորելով «Էվերթոնը», միանգամից շատ էմոցիոնալ ու կարևոր հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ 3-1 հաշվով սեփական հարկի տակ։ Սա, կարծես, այն պատկերն է հիշեցնում, երբ Օլե Գունար Սուլշերը գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս տեսանկյունից հանդիպումը դառնում է էլ ավելի հետաքրքիր ու կոլորիտային, երբ երկու թիմերի ղեկին էլ այդ նույն թիմերի լեգենդար նախկին ֆուտբոլիստներն են։

Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդին», ապա այստեղ Օլե Գունար Սուլշերը ստացավ հերթական քարտ-բլանշը՝ նախորդ շաբաթվա ընթացքում հաղթելով ժամանակակից ֆուտբոլի ամենահաջողակ մարզիչներից երկուսին՝ Ժոզե Մոուրինյուին և Պեպ Գվարդիոլային։ «Ման․ Սիթիին» ու «Տոտենհեմին» հաղթելուց հետո երկրպագուները դարձյալ սկսեցին հավատալ «մանկունյանցիներին»։ Մարկուս Ռեշֆորդն ու ընկերները մոտեցան չորրորդ տեղին։ Այժմ նրանք նրանք հինգերորդն են ու չորրորդ տեղից նրանց բաժանում է ընդամենը հինգ միավոր։ Ինքը՝ Ռեշֆորդը ևս լավ մարզավիճակում է ու լավագույն ռմբարկուների պայքարում չորրորդ տեղում է։

Անցնենք կանխատեսմանը․ հաշվի առնելով, որ «Էվերթոնը» արտագնա վերջին 7 խաղերից 6-ում պարտվել է՝ կարծում եմ՝ այս անգամ ևս նրանք կպարտվեն։ Ու խաղում կլինեն գոլեր։ Այնպես որ, առաջարկում եմ խաղադրույք՝ «Ման․ Յունայթեդը» կհաղթի տոտալ շատ (2,5)-ով։ Սահմանված է 2,51 գործակիցը։

 

Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ 2019/2020․ 17-րդ տուր
18:00/15 դկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ