«Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:59, 06 հնվ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Մանչեսթեր Յունայթեդ» — «Էվերթոն» Անգլիայի գավաթի խաղարկության 3-րդ փուլի հանդիպման վերաբերյալ։

Անգլիայի Պրեմյեր լիգան նորից դադար է վերցնում, սակայն երկրպագուներն առանձնապես տխրելու առիթ չունեն. կանոնավոր առաջնության փոխարեն թոփ ակումբները մտնում են պայքարի մեջ գավաթի խաղարկությունում։ «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցն Անգլիայի գավաթի 3-րդ փուլում կլինի «Էվերթոնը»։ «Օլդ Թրաֆորդում» լարված դիմակայություն է սպասվում։

Վերջին անգամ «Յունայթեդն» Անգլիայի գավաթը հաղթել է Լուի վան Գալի ժամանակ՝ 2016-ի եզրափակիչում 2։1 հաշվով պարտության մատնելով «Քրիսթալ Փելասին»։ Հիմա ակումբի ղեկին մեկ այլ հոլանդացի է, որի հետ աշխատանքի արդյունքն առավել քան ակներև է. «Մանկերը» բոլոր մրցաշարերում 6 անընդմեջ հաղթանակ են տարել՝ վերջին պարտությունը գրանցելով «Ասթոն Վիլլայի» հետ խաղում։ Դրանից հետո թիմն անցկացրել է 16 հանդիպում, որոնցից ոչ մեկում գլխիկոր չի լքել խաղադաշտը։ Երկրպագուները Տեն Հագի աշխատանքից գոհ են. «Յունայթեդը» վերադարձել է ԱՊԼ-ի լավագույն քառյակ, սակայն հենց հունվարն է լինելու նրանց համար վճռական։ Այս խաղից հետո «Յունայթեդը» պետք է ուժերը չափի «Չառլտոնի» հետ՝ վճռելու Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիրը, իսկ ներքին առաջնությունում սպասվում է 2 զիլ հանդիպում՝ «Արսենալի» ու «Սիթիի» հետ։

Սովորաբար մեծ ակումբները մի փոքր վերևից են նայում Անգլիայի գավաթի մեկնարկային տուրերի իրենց մրցակիցներին, ինչը հնարավորություն է տալիս ավելի համեստ ակումբներին հաղթանակի հույս ունենալ։ Սակայն «Էվերթոնի» դեպքում իրավիճակն այլ է։ Դժվար թե «Իրիսները» ցանկանան ավելորդ ծանրաբեռնավծություն շալակեն գարնանային հատվածում, մանավանդ որ խաղային տեսանկյունից ամեն ինչ ավելի քան տխուր է. Ֆրենկ Լեմպարդի թիմը վերջին հաղթանակը տարել է հոկտեմբերին «Քրիստալ Փելասի» հետ խաղում, դրանից հետո գրանցվել է 8 պարտություն։ Բնականաբար Ֆրենկի վրա ճնշումը մեծ է։

Եթե հաշվի առնենք, որ առաջիկայում «Էվերթոնը» պետք է 2 հույժ կարևոր հանդիպում անցկացնի ԱՊԼ-ում, (գոյությունը պահպանելու համար պետք է անպայման հաղթել «Սաութհեմփթոնին» ու «Վեսթ Հեմին»), ենթադրելի է, որ գավաթային հանդիպումը Լեմպարդը տանուլ կտա։ Բրիտանական ԶԼՄ-ները թեպետ գրում են, «Իրիսների» մարզիչը դաշտ է դուրս բերելու մարտական կազմը, մինչդեռ Տեն Հագը հանգստանալու հնարավորություն կտա մի շարք առաջատարների, իսկ վերջերս չխաղացածները նորից կվերադառնան կազմ, օրինակ՝ Լիսանդրո Մարտինեսն ու Դիոգու Դալոն, Ֆրեդն ու Սկոտ Մակտոմինայը։ Կարծում եմ, որ «Յունայթեդի» «չոր» հաղթանակն ամենաիրատեսական կանխատեսումն է նման թույլ «Էվերթոնի» հետ խաղում։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Անգլիայի գավաթ
23:59/6 հնվ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ