«Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 28 ապր 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» Անգլիայի առաջնության 37-րդ տուրից տեղափոխված հանդիպման վերաբերյալ։

Անգլիայի առաջնության 37-րդ տուրից առանձնացված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Չելսիին»։ «Կարմիր սատանաներն» առաջնության ավարտից 5 տուր առաջ հետ է մնում չեմպիոնլիգյան 4-րդ տեղից 6 միավորով։ Եթե հաշվի առնենք նրանց վերջին ելույթները, կարելի է ասել, որ պայքարը, գործնականում, ավարտված է։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել «դիակ» «Էվերտոնից» կրած պարտությունը կամ միջակ «Լեսթերի» հետ ոչ-ոքին, «Նորվիչի» հետ տնային խաղում էլ «Յունայթեդը» հաղթեց բացառապես Կրիշտիանու Ռոնալդուի հանճարի շնորհիվ. պորտուգալացին դարձավ հեթ-տրիկի հեղինակ, սակայն թիմի պաշտպանությունը հանդես եկավ վատագույն կերպ՝ Անգլիայի առաջնության ամենաքիչ գոլ խփող թիմից ընդունելով 2 գնդակ։ Վերջին խաղում «Յունայթեդը» առանց որևէ շանսի զիջեց «Լիվերպուլին» ու «Արսենալին» ընդանուր 1։7 հաշվով։ Եթե այսքանով պայքարը դեռ ավարտված չէ, ուրեմն՝ չգիտեմ։

«Չելսին» գերազանց ելույթ էր ունենում, սակայն անսպասելիորեն տանուլ տվեց «Արսենալին» Լոնդոնի դերբիում 2։4 հաշվով։ «Թոշակառուները» Թոմաս Տուխելի գլխավորությամբ շարունակում են վստահորեն ընթանալ մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում։ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո գերմանացի մասնագետին մնում է լուծել 3 խնդիր՝ պահպանել 3-րդ տեղը, «Լիվերպուլից» «խլել» Անգլիայի գավաթը և Ժորժինյոյին բացատրել, որ նա այլևս 11 մետրանոց հարվածներ իրացնելու բարոյական իրավունք չունի. «Վեստ Հեմի» լոնդոնյան վերջին դերբիի 87-րդ րոպեին Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը հերթական անգամ վրիպեց նշակետից։ Միայն վերջին վայրկյաններին Պուլիշիչի խփած գոլի շնորհիվ «Չելսին» հաղթեց։

Առաջիկա խաղին երկու թիմերն էլ մոտենալու են կադրային խնդիրներով։ «Յունայթեդին» սովորության համաձայն չեն օգնի Լյուկ Շոուն, Պոլ Պոգբան ու Էդինսոն Կավանին։ Եթե հաշվի առնենք վերջին երկուսի վնասվածների լրջությունը, ամենայն հավանականությամբ, նրանք այլևս «Յունայթեդի» մարզաշապիկով չեն խաղա։ Տուխելը զրկված է Բեն Չիլուելից, Կալում Հադսոն-Օդոյիից և Մատեո Կովաչիչից։ Եթե հաշվի առնենք, որ «Յունայթեդը» քառյակում հայտնվելու գրեթե շանս չունի (նման խաղով), իսկ մտքերով արդեն Էրիկ տեն Հագի հետ նոր թիմ են կառուցում, «Չելսին» դժվար թե արտագնա խաղում ունենա լուրջ խնդիրներ։ Այս պնդումների հետ կարող է համամիտ չլինել Կրիշտիանու Ռոնալդուն, որը միայնակ կարող է լուծել խաղի ելքը։ Այդ պարագայում կա հետաքրքիր խաղադրույք, ըստ որի՝ «Չելսիի» չպարտվելու համար լավ գործակից է սահմանված։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
22:45/28 ապր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ