Մանչեսթեր Յունայթեդ — Չելսի. Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը

19:00, 16 ապր 2017

“Եկել է հատուցման ժամը` “Յուրահատուկը” ապացուցելու է, որ նախորդ թիմի հետ առաջին մենամարտը պատահականություն էր և հիմա, երբ “Կարմիր Սատանաները” ամենակարող ակումբն են, նրանք կպատժեն “Արիստոկրատներին” և կտանեն պատմական հաղթանակ ապագա չեմպիոնի նկատմամբ”.- Այսպիսի ենթատեքստով են մոտենում Մանչեստթեր Յունայթեդի երկրպագուները Լոնդոնի Չելսիի հետ առաջիկա խաղին :
Ողջույն Բրիտանական ֆուտբոլի սիրահարներին։ Այսօր` Երևանի ժամանակով 19:00-ին, Անգլիական Պրեմյեր Լիգայի հերթական տուրի շրջանակում, “Օլդ Տրաֆֆորդը” ընդունելու է հյուրեր Մայրաքաղաքից:
Ես չեմ կարծում, որ սա հենց այդ որոշիչ խաղն է Մոուրինյոի և Մանչեստրի համար, առջևում դեռ կա 3 շատ ավելի կարևոր հանդիպում, 3-ն էլ հյուրընկալվելիս Սիթիի, Արսենալի և Տոտենհեմի դաշտերում: Այդ խաղերում հաղթելը ավելի կարևոր է, քան թե այսօր ռիսկի գնալ և արդյունքում պարտվել:
Չելսիի օրացույցը ավելի թեթև է, և Կոնտեն չի հրաժարվի միավորները բաժանել և ավելի մոտենալ չեմպիոնական տիտղոսին, քանզի մնացած վեց խաղերից 4-ը սեփական դաշտում են խաղալու` միջակ թիմերի հետ:
Կարծում եմ Այսօր Ժոզեն կխաղա 3 հենակետայինով, ապահովագրելով պաշտպաններին, իսկ հանդիպման գեղեցկությունը կլինի դաշտի կենտրոնի համար` Պոգբա-Կանտե մենամարտի մեջ:
Չեմ բացառում 0-0 հաշիվը, բայց կնախընտրեի գոլառատ խաղ, չէ որ բոլորս երկրպագելու ենք Հենոին:
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլը և հասեք հաջողության մեր օգնությամբ։

Օրդինար: Պարտված
19:00/16 ապր
Մանչեսթեր Յունայթեդ - Չելսի
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ