Մուտք

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Չելսի». Դենիս Կազանսկու վիդեոկանխատեսումը

21:12, 27 Դեկտեմբերի 2015
Դենիս Կազանսկի
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

«НТВ-Плюс» հեռուստաընկերությունում ռուսական եւ անգլիական ֆուտբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել ԱՊԼ-ի 19-րդ տուրի կենտրոնական՝ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Չելսին» հանդիպման վերաբերյալ։

Կիսվել:

Ողջույն բոլորին: Անգլիայում Ամանորին եւ Սուրբ Ծննդյանը ֆուտբոլ խաղալը սուրբ գործ է, ինչպես մեզ մոտ հոկեյը: Բայց հիմա մենք խոսելու ենք «Մանչեսթեր Յունայթեդ» — «Չելսի» հանդիպման մասին: Դեռ չգիտեմ, թե «Յունայթեդը» այս խաղին նոր մարզչի գլխավորությա՞մբ կներկայանա, թե՞ ոչ: Ռիսկի եմ դիմում ենթադրել, որ այո: Ինձ թվում է, որ շատ բան կախված է ֆուտբոլիստների բնավորությունից, եթե նույնիսկ Վան Գալը մնա: Նրանք պետք է ցույց տան, որ չեն մոռացել ֆուտբոլ խաղալը: «Յունայթեդը» պայքարելու է մինչեւ վերջ: Այս իրավիճակում իր հետեւից բոլորին կտանի Ուեյն Ռունին: Ռիսկի եմ դիմում խաղադրույք կատարել, որ Ռունին այս խաղում կդառնա գոլի հեղինակ:

Կընտրեմ նաեւ չեզոք խաղադրույք: Ինձ թվում է, որ առաջին խաղակեսը շատ էմոցիոնալ կլինի: Իրադարձությունները շատ կլինեն, բայց ոչ գոլերի տեսանկյունից: Իսկ երկրորդ խաղակեսում ե՛ւ «Յունայթեդի», ե՛ւ «Չելսիի» ֆուտբոլիստները կհոգնեն: Մեծ թվով սխալներ կլինեն: Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ «Չելսիի» հետ «Ուոթֆորդի» դեմ խաղում: Նաեւ տեսանք, թե ինչպես սխալվեց «Մանչեսթեր Յունայթեդը» «Սթոք Սիթիի» հետ հանդիպմանը: Կարծում եմ, որ այդ սխալները երկրորդ խաղակեսում կվերածվեն գոլերի։ Այդ պատճառով խաղադրույք եմ կատարում, որ երկրորդ խաղակեսը ավելի արդյունավետ կլինի, քան առաջինը, ինչպես նաեւ, որ Ռունին կդառնա գոլի հեղինակ: Այսպիսին է իմ ընտրությունը «Մանչեսթեր Յունայթեդ» — «Չելսի» խաղում:

Մի՛  մոռացեք բաժանորդագրվել մեր Youtube-յան էջին: Այնտեղ միշտ հետաքրքիր է:

Օրդինար: Պարտված
Անգլիայի առաջնություն, Պրեմիեր-լիգա. 19-րդ տուր
21:30/28 դկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»
Օրդինար: Պարտված
Անգլիայի առաջնություն, Պրեմիեր-լիգա. 19-րդ տուր
21:30/28 դկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները, Վիդեոկանխատեսումներ
Սպորտի տեսակները ԱՊԼ-ի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Յուվենտուս» – «Միլան»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
21:12, 27 Դեկտեմբերի 2015
«Յուվենտուս» – «Միլան»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
21:12, 27 Դեկտեմբերի 2015
«Լայպցիգ» – «Բորուսիա Դ․»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
21:12, 27 Դեկտեմբերի 2015
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ