«Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

22:45, 28 ապր 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 4 հանդիպումներում 3 պարտություն է կրել, ընդ որում, նախորդ 3 խաղում բաց է թողել 9 գոլ: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մանկունյացիների վիճակի մասին: Նույնիսկ Էրիկ տեն Հագի նշանակումը չի ազդել մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստների տրամադրության վրա:

Ռալֆ Ռանգնիկն արդեն վաղուց չի կարողանում ղեկավարել թիմը: Հավանաբար մրցաշրջանի եզրափակիչ հատվածը որակական առումով չի տարբերվի այն ամենից, ինչ մենք տեսնում ենք վերջին շրջանում:

«Չելսիի» ֆուտբոլիստները կամային որակներով ավելի լավ վիճակում են: Իսկ Տուխելն, ի տարբերություն իր հայրենակցի, վերահսկում է իրավիճակը:

«Կապույտներն» արդեն մրցաշարային խնդիրներ չեն լուծում, բայց մակարդակը պահում են: Եթե «Արսենալից» կրած պարտությունը չհաշվենք, ապա լոնդոնցիները 4 անընդմեջ որակյալ հանդիպում են անցկացրել:

«Չելսին» իրավունք չունի կորցնելու խաղային տոնուսը, քանի որ առջևում Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչն է, որտեղ մրցակիցը «Լիվերպուլն» է:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Վերադարձ
Պրեմիեր լիգա
22:45/28 ապր
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ