«Մանչեսթեր Յունայթեդ» — «Բորնմութ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:00, 14 դկտ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 17-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Բորնմութ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ մանկունիանցիներն այս խաղում արդյունավետ կլինեն: 

«Ման. Յունայթեդի» վերջին ձախողումը թույլ է տալիս եզրակացնել, որ այսօր «Բորնմութի» հետ խաղում Ժոզե Մոուրինյոն կկատարի որոշակի փոփոխություններ թիմի հիմնական կազմում և թույլ չի տա կրկնվեն մանչեսթերյան դերբիում գրանցված սխալները: Նախ և առաջ պետք է հասկանալ, որ «Բորնմութը» և «Մանչեսթեր Սիթին» միանգամայն տարբեր թիմեր են: Այստեղ պետք է հասկանալ, որ և՛ մոտիվացիան է այլ լինելու, և՛ խաղամակարդակը: Գրեթե անհավատալի է, որ «Բորնմութը» ևս «Ման. Սիթիի» նման կկարողանա միավոր փախցնել: Նշեմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նորից տանն է խաղում և դժվար միավորներ կորցնի: Իհարկե, կա խաղային վստահության պակաս: Հենրիխ Մխիթարյանի մասին խոսակցությունները շարունակում են ողողել համացանցը: Բրիտանական ԶԼՄ-ները պնդում են, որ Մխիթարյանը հասցրել է հանդիպել Ժոզե Մոուրինյոյի հետ: Մանրամասներն առայժմ չեն հաղորդվում: Պետք է հուսանք, որ նրանք կկարողանան ընդհանուր լեզու գտնել:

«Կարմիր սատանաներ»-ի մոտ կան խնդիրներ միջին գծում: Պաշտպաններ Էրիկ Բային և Մարկուս Ռոխոն ունեն վնասվածքներ: Վերջինիս վնասվածքը լուրջ չէ, բայց Բային ու ինչպես նաև Մայքլ Կարիկը հաստատ բաց կթողնեն հանդիպումը: Բացի այդ, որակազրկված է Պոլ Պոգբան: «Բորնմութի» կազմում Բրեդ Սմիթն ու Տայրոն Մինգսը վնասվածքներ ունեն: Հարց է ծագում, թե արդյոք Մխիթարյանն այս անգամ խաղալու հնարավորություն կընձեռնվի: Անգլիական պարբերականները պնդում են, որ այս անգամ ևս նա դուրս կմնա կազմից ու կրկին կլինի Ռեշֆորդ-Լինգարդ-Մարսիալ-Լուկակու քառյակը: Հուսանք, որ այդ պարբերականները կսխալվեն ու Մխիթարյանը խաղալու հնարավորություն կստանա: Շատերը պնդում են, որ նրան Մոուրինյոն սպասում է Boxing Day-ում ու գուցե հենց այդ ժամանակ նա օգտագործվի: Խաղադրույքս ««Մանչեսթեր Յունայթեդի» գոլերը տոտալ 2,5-ից շատ» տարբերակն է, ինչի համար սահմանված է 2,02 գործակից:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 17-րդ տուր
00:00/14 դկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բորնմութ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ