«Մանչեսթեր Յունայթեդ» – «Բարնլի». Ալեքսեյ Սմիրնովի կանխատեսումը

00:15, 31 դկտ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսեյ Սմիրնովը կանխատեսում է արել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բերնլի» Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Այս փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարային աղյուսակում 7-րդն է և վաստակել է 28 միավոր:

Իսկ «Բարնլին» 11 միավորով վտանգավոր գոտում է: Երկու ակումբներն էլ այնտեղ են, որտեղ չէին ցանկանա հայտնվել, սակայն դեռ հետաձգված հանդիպումներ ունեն անցկացնելու:

Ռալֆ Ռանգնիկի գալուց հետո «Կարմիր սատանաները» դեռևս պարտություն չունեն, սակայն հարցերը շատ են: Վերջին երեք տուրերի ընթացքում Ռոնալդուն և ընկերներն առավելագույնը մեկ գոլ են խփում, իսկ դա շատ ռիսկային է՝ հաշվի առնելով թիմի թույլ խաղը պաշտպանությունում:

«Նյուքասլի» հետ մրցավեճում տպավորություն էր, որ «Յունայթեդի» խաղացողները մոտիվացիայի պակասով են դուրս եկել խաղադաշտ: Թիմը մրցակցի ագրեսիվ խաղի ֆոնին սարսափելի ֆուտբոլ խաղաց:

Ինչ վերաբերում է «Բարնլիին», ապա դժվար է այս թիմի մարզավիճակի մասին դատողություններ անել: Կարծում եմ, որ Շոն Դայչը և իր տղաները մեծ հույսեր ունեն, որ իրենց երկշաբաթյա պատրաստությունը կօգնի այս դիմակայությունում: Ամենայն հավանականությամբ, հյուրերն «Օլդ Թրաֆորդ» կժամանան ոչ թե պաշտպանությունում փակվելու համար, այլ կփորձեն համարձակ գործողություններով զարմացնել մրցակցին:

Ամեն դեպքում, ենթադրում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին մի քանի տխուր խաղից հետո վերջապես բնավորություն ցույց կտա: Այդ ամենն առաջին հերթին վերաբերում է հենց հարձակման գծին: Ժամանակն է ցուցադրել հնարավորությունների գոնե 50 տոկոսը, այն էլ՝ ոչ հզոր մրցակցի հետ խաղում:

Այնպես որ, կարծում եմ՝ առաջին խաղակեսում գոլերի տոտալը 1.5-ից շատ խաղադրույքը լավ տարբերակ է:

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
00:15/31 դկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարնլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ