«Մանչեսթեր Յունայթեդ» — «Բազել». Եգոր Տիտովի կանխատեսումը

22:45, 12 սպտ 2017
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Բազել» հանդիպման վերաբերյալ: Ըստ Տիտովի՝ մանկունիանցիները կհաղթեն գոլառատ խաղում: 

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին միավորներն է կորցրել ԱՊԼ-ում՝ հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղալով «Սթոք Սիթիի» հետ: Եվ հիմա Չեմպիոնների լիգայում առաջին խաղը «Բազելի» դեմ է, որը մրցաշրջանի մեկնարկում անգամ ներքին առաջնությունում է անհաջող հանդես գալիս: Շվեյցարական ակումբը հաճախ է գոլ բաց թողնում, հանգստյան օրերին անգամ պարտվել է «Լոզանին»:

«Յունայթեդը», իհարկե, պարտավոր է հաղթել «Բազելին»՝ մանավանդ տանը: Խաղը պետք է արդյունավետ ստացվի: Շատ գոլերի եմ սպասում, նվազագույնը՝ 4: «Կարմիր սատանաների» հարձակման գիծը շատ ուժեղ է: Եթե «Բազելը» ներքին առաջնությունում է պարբերաբար գոլեր բաց թողնում, ապա կարող է շատ գնդակներ ընդունել «Օլդ Թրաֆորդում»: Բացի այդ, Ժոզե Մոուրինյոյի թիմը չի հաղթել հանգստյան օրերին և ավելի մոտիվացված կլինի:

Խաղադրույք եմ կատարում ««Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակ և հանդիպման գոլերը տոտալ 3,5-ից շատ» տարբերակի վրա:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր
22:45/12 սպտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բազել»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ