«Մանչեսթեր Յունայթեդ» – «Բարսելոնա»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Բարև Ձեզ։ Եվրագավաթների վերադարձը սկզբում ոչ մի աղմուկ չէր խոստանում՝ սակավագոլ խաղեր Չեմպիոնների լիգայում, Եվրոպա լիգայում էլ անգամ ամենահնչեղ վերնագրով խաղը չստիպեց հիանալ թիմերի կատարողական վարպետությամբ։ Այդուհանդերձ, «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդն» անգամ այդպես կարողացան միմյաց դարպասը երկուական գնդակ ուղարկել։ Առջևում պատասխան խաղն է «Օլդ Թրաֆորդում»։ Ինչպես կռահեցիք, այսօր կխոսեմ Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բարսելոնա» պատասխան հանդիպման մասին։
Անցած շաբաթ «Կամպ Նոու» ստադիոնում մենք ականատես եղանք բավականին տարօրինակ ֆուտբոլի։ «Բարսելոնան», կարծես, ամեն ինչ վերահսկում էր և նույնիսկ կարողացավ բացել հաշիվը։ Բայց, անգլիական ակումբն այնքան հանգիստ արձագանքեց դրան, այնքան՝ արտաքուստ հեշտությամբ բեկեց խաղի ընթացքը, որ պարզ դարձավ՝ այդ թիմը Բարսելոնա էր գնացել դիմակայության հարցերը լուծելու։ Սակայն, երկու գոլ խփելուց հետո, Էրիկ Տեն Հագի թիմը անհասկանալի պատճառով կանգնեց և որոշեց քչով բավարարվել։ Հաշվի առնելով «Բարսելոնայի» անօգնական ու անատամ խաղը, դա էլ ընդունելի տարբերակ էր։ Բայց, հերթական անգամ համոզվեցինք, որ այս մակարդակում վրիպումները չեն ներվում։ Ռաֆինյայի փոխանցումը վերածվեց գոլի, և դրանից հետո կատալոնական ակումբը մի բան էլ կարող էր հաղթանակ կորզել։
Առաջին խաղը նաև ապացուցեց այն, որ չնայած Լա լիգայում ստացած գերվստահ առաջատարությանը, «Բարսելոնան» դեռ պատրաստ չէ Եվրոպայում մրցակցել ուժեղագույն թիմերի հետ։ «Ռեալի» հետ խաղերը եկեք չհաշվենք, այդտեղ «Կապտանռնագույնները» հաճախ հաջողության են հասնում այլ գործոնների շնորհիվ։ Չավիի թիմը Եվրոպայում արդեն երկրորդ մրցաշրջանում անընդմեջ չի կարողանում հաղթել տանը․ սա շատ բան ասող վիճակագրություն է։
«Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես կառուցման փուլում գտնվող թիմ է։ Այստեղ ևս մարզիչը դեռ փնտրում է լավագույն ֆուտբոլը։ Բայց մանկունիանցիները սկսել են կայուն խաղ ու արդյունքներ գրանցել և հիանալի են օգտագործում Մարկուս Ռեշֆորդի ֆանտաստիկ մարզավիճակը։ Այս ամենին գումարենք, որ Մանչեսթերում դաշտ դուրս չեն գալու «Բարսայի» շարժիչ ուժերը՝ Պեդրին ու Գավին, և ակնհայտ կնշմարվի անգլիական ակումբի հաղթանակը հիմնական ժամանակում։ Մի տեսակ չեմ կասկածում այս տարբերակի վրա։ Գործակիցն էլ իսկական նվեր է։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: