«Մանչեսթեր Յունայթեդ» – «Աթլետիկո». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:55, 15 մրտ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Աթլետիկոյի» միջև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Բարև ֆուտբոլահայությանը.

Այս շաբաթ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հայտնի կդառնան քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները: Ինտրիգային դիմակայությունների պակաս այս մրցաշարում չի լինում, այս խաղարկությունը բացառություն չէ:

Այսօր առաջարկում եմ կենտրոնանալ «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում կայանալիք հանդիպման վրա: «Մանչեսթեր Յունայթեդը» Մադրիդում դժվարությամբ խուսափեց պարտությունից և «Աթլետիկոյի» հետ դիմակայությունում ստանձնեց ֆավորիտի կարգավիճակը: Բայց դա թղթի վրա: Անգլիայում կայանալիք խաղում ամեն ինչ միանշանակ չէ:

Այս թիմերի պայքարը մամուլը շտապեց կնքել «ճգնաժամային դերբի»՝ հաշվի առնելով, որ երկուսն էլ հեռու են իրենց լավագույն ֆուտբոլից: Երկու խաղերի միջև ընկած ժամանակում շատ բան չի փոխվել: Նույնիսկ Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկը «Տոտենհեմի» հետ խաղում թույլ չի տալիս ենթադրել, որ նրա ու մանկունիանցիների խնդիրներն անցյալում են: Անգամ այդ հաղթանակը «Յունայթեդին» ֆավորիտ չդարձրեց ԱՊԼ-ի ուժեղագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար պայքարում: Հետևաբար, Ռալֆ Ռանգնիկի թիմի լարված պայքարը երկու ճակատով է, ինչը լրացուցիչ ճնշում կառաջացնի: Բացի այդ, գրեթե ամեն օր «Կարմիր սատանաների» ճամբարից լուրեր են գալիս, որ ֆուտբոլիստների ու մարզչի հարաբերություններում ամեն ինչ, մեղմ ասած, հարթ չէ:

«Աթլետիկոն» այս մրցաշրջանում պակաս չէ ցնցվում: Վերջին տասը տարիների ընթացքում թերևս առաջին անգամ «Հնդկացիները» Լա լիգայում պայքարում են քառյակում հայտնվելու համար: Դիեգո Սիմեոնեն մադրիդյան ակումբում աշխատելու տարիներին առաջին անգամ քննադատության տակ է: Բայց այդ ամենը չի խանգարում, որպեսզի «Աթլետիկոն» առաջ շարժվի Չեմպիոնների լիգայում: Ճիշտ է, խմբից դուրս գալ հաջողվեց միայն վերջին տուրում հաղթելով Պորտուգալիայում, բայց հաջողվեց: Իսկ «Յունայթեդի» հետ տնային խաղում «Աթլետները» ցույց տվեցին այս մրցաշրջանում իրենց լավագույն խաղերից մեկը: Դա բավական չէր հաղթանակի համար, բայց շարունակությունը կարող է լինել «Օլդ Թրաֆորդում»: Սիմեոնեի տրամադրության տակ կան բավականաչափ բարձրակարգ խաղացողներ, որոնք կարող են վճռել դիմակայության ելքը: Իսկ Անգլիայում «Աթլետիկոն» կարողանում է խնդիրներ լուծել՝ «Լիվերպուլը» թույլ չի տա ստել:

Հակառակ սպասումներին, կարծում եմ, որ Մանչեսթերում գոլաշատ ֆուտբոլ կլինի և այդ գոլերից գոնե երկուսը բաժին կհասնի իսպանական թիմին: Բայց գործակիցը թույլ է տալիս ընտրել նաև ավելի ապահով տարբերակը:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Վերադարձ
Չեմպիոնների լիգա
23:55/15 մրտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ