«Մանչեսթեր Յունայթեդ» — «Արսենալ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

18:05, 28 փտր 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կայանալիք ԱՊԼ-ի 27-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում մանկունիանցիները կարող են հաղթանակի հասնել: 

Այո՜, «Մանչեսթեր Յունայթեդը» որոշ խնդիրների առաջ կանգնեց «Միտյուլանդի» դեմ խաղում, բայց դրանք հաղթահարեց, երիտասարդ ֆուտբոլիստներն իրենց լավ դրսեւորեցին: Այժմ, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» մի շարք ֆուտբոլիստներ վնասվածք ունեն, Վան Գալը փորձելու է երիտասարդ ֆուտբոլիստներին, եւ նրանք կարող են օգուտ տալ նույնիսկ այնպիսի լուրջ թիմի հետ խաղում, ինչպիսին «Արսենալն» է: Չնայած նրան, որ «Յունայթեդը» երկու օր ուշ անցկացրեց եվրագավաթային իր հանդիպումը, կարծում եմ, որ նրանք նույնիսկ ավելի թարմ տեսք կունենան: Դանիացիների հետ հանդիպումը հեշտ ստացվեց նրանց համար: «Բարսելոնան» ամբողջական ծրագրով տանջեց «զինագործներին», ստիպեց նրանց ավելի շատ տեղաշարժվել, իսկ այնուհետեւ երկու հարված հասցրեց: Այժմ «Արսենալը» նաեւ հոգեբանական տեսանկյունից այնքան էլ լավ վիճակում չէ:

Մեծ հաշվով` առաջիկա հանդիպումը կարեւոր է հյուրերի համար, նրանց հարկավոր է հասնել «Լեսթերին», որը կրկին հաղթեց: «ՄՅՈՒ»-ն դժվար թե խառնվի նույնիսկ Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար պայքարին, բայց թիմը կարող է լավ անցկացնել առաջիկա հանդիպումը: Ընդհանրապես, եթե չհաշվենք «Էմիրեյթսում» «Արսենալի» դեմ հանդիպումը, «Յունայթեդն» ԱՊԼ-ի կենտրոնական խաղերում գրեթե չի պարտվում: Այնպես որ, այստեղ ռիսկի եմ դիմում եւ խաղադրույք կատարում «Մանչեսթեր Յունայթեդի» (0) ֆորայով հաղթանակի վրա: Այս խաղում ես հավատում եմ նրանց:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 27-րդ տուր
18:05/28 փտր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ