«Մանչեսթեր Սիթի» — «Վեսթ Հեմ». Դենիս Կազանսկու կանխատեսումը
Անհասկանալի է, թե ինչ է կատարվում «Վեսթ Հեմի» հետ: Ինչպես է թիմը կարողանում պարտվել ռումինական աղքատ ակումբի, որն իր առաջնությունում գտնվում է 11-րդ հորիզոնականում: Նոր մարզադաշտում: Սա ամենավատ բանն է, որը կարող էր կատարվել անգլիական ակումբի հետ, այն էլ՝ երկու տարի անընդմեջ: Այնպես որ, առաջատարի հետ հանդիպման ամենալավ ժամանակը չէ:
«Մանչեսթեր Սիթին» առանց ձախողումների առաջ է գնում: Պեպ Գվարդիոլայի օրոք Ռահիմ Սթերլինգը ֆանտաստիկ ձևով բացվել է: Մենք գիտեինք, որ նա տաղանդավոր է, բայց հիմա անգլիացին հրաշալի է հարմարվում խաղին: Իհարկե, Ջո Հարթը ստեղծված իրավիճակից չի շահում, բայց Կլաուդիո Բրավոն կփորձի ապացուցել, որ նրան հենց այնպես չեն գնել, և «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանությունը Գվարդիոլայի գլխավորությամբ ցույց կտա իր ուժը:
«Վեսթ Հեմը» «Աստրայի» հետ անհաջող խաղից հետո կարող է մոտիվացիա ստեղծել իր համար: Սլավեն Բիլիչի մոտ ճգնաժամային հատված է: Ժամանակն է, որ Պայեն միացնի իր պոտենցիալը: Ամեն դեպքում, չեմ տեսնում, որ ինչ-որ խնդիրներ կարող են «Մանչեսթեր Սիթիին» խանգարել հաղթել մրցակցին, այն էլ՝ խոշոր հաշվով:
Խաղադրույք եմ կատարում «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակի և տոտալ 2,5-ից շատ գոլի վրա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: