«Մանչեսթեր Սիթի» – «Վեսթ Հեմ»․ կանխատեսում և խաղադրույք

18:00, 28 նյմ 2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալի «Վեսթ Հեմին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղի առաջին խաղակեսում առավելագույնը կգրանցվի մեկ գոլ։

«Մանչեսթեր Սիթին» «Վեսթ Հեմի» հետ գավաթային և «Քրիսթալ Փելասի» դեմ առաջնության խաղերը ձախողելուց հետո 3 վստահ հաղթանակ է տարել։ Գվարդիոլայի թիմը Չեմպիոնների լիգայում 2։1 հաշվով առավելության է հասել ՊՍԺ-ի նկատմամբ, ԱՊԼ-ում էլ 3։0 հաշվով հաղթել է «Էվերթոնին» և 2։0 հաշվով՝ «Մանչեսթեր Յունայթեդին»։

Այս խաղը կարող են բաց թողնել Գրիլիշը և Ֆոդենը։ Նրանց մասնակցությունը հարցականի տակ է։ Դե Բրույնեն և Ֆեռան Տորեսը հայտավորված չեն խաղին։ Այս խաղացողների բացակայությունը կարող է ազդել թիմի խաղի վրա։

«Վեթս Հեմը» կայուն արդյունքներ է գրանցում։ Միջազգային դադարից հետո Դևիդ Մոյեսի թիմը պարտվեց «Վուլվերհեմփթոնին», բայց Եվրոպա լիգայում վստահ հաղթանակ տարավ «Ռապիդի» նկատմամբ։ Դեռ պարզ չէ, թե ինչպես կազդի լոնդոնյան թիմի վրա խաղերի խիտ գրաֆիկը։ «Վեսթ Հեմը» եվրագավաթային մրցաշարերին մասնակցելու մեծ փորձ չունի։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Մանչեսթեր Սիթիին»։ Սպասվում է վառ և գոլառատ ֆուտբոլ, բայց հիմնականում թիմերը գոլերը խփում են ընդմիջումից հետո։ Հյուրերի գլխավոր նպատակը կլինի մինչև ընդմիջում գոլ բաց չթողնելը։ Ընտրում եմ 1-ին խաղակեսի գոլերի տոտալը 1․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․66 գործակցով։ 

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
18:00/28 նյմ
«Մանչեսթեր Սիթի» – «Վեսթ Հեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ