«Մանչեսթեր Սիթի» — «Վեսթ Հեմ»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

20:30, 09 փտր 2020
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 26-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Վեսթ Հեմ» հանդիպման վերաբերյալ:

«Մանչեսեթր Սիթիում» վերջին շրջանում թեժ էր։ Խաղացողները դժգոհել էին Գվարդիոլայի՝ շատ հաճախակի կիրառվող ռոտացիայից, որի արդյունքում կազմի խաղացողները տուժում են։ Նրանց կարծիքով՝ տուժում է խաղացվածությունը։ Բայց Պեպը, կարծես, արդեն մյուս մրցաշրջանին է նայում ու դիտարկում է որոշ հեռանկարներ։

Վերջին երկու խաղերում «Սիթին» պարտվել է երկու անգամ՝ չխփելով ոչ մի գնդակ։ Սկզբից ՄՅՈւ՝ 0-1, ինչը, իմիջիայլոց, չխանգարեց Լիգայի գավաթի եզրափակիչ դուրս գալուն, իսկ հետո« Տոտենհեմ»՝ 0-2։

Կարծում եմ՝ «Վեսթ Հեմը» այն թիմը չէ, որի դեմ խաղում «Սիթին» խնդիրներ կունենա։ «Սիթին» պետք է հաղթի անգամ առանց վնասվածք ստացած Ստերլինգի ու որակազրկված Զինչենկոյի։ Բայց միևնույն ժամանակ թվում է, որ «Վեսթ Հեմը» կկարողանա գոնե մեկ անգամ աչքի ընկնել։ Թիմը ունի խնդիրներ, ու թվում է՝ Դևիդ Մոյեսը չի կարողանում լուծել դրանք։ Այստեղ լինելու է մեծ մոտիվացիա, իսկ «Վեսթ Հեմը» ունի բավականաչափ ֆուտբոլիստներ, ովքեր այս խաղում ներդնելու են առավելագույնը։

Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ 2019/2020․ 26-րդ տուր
20:30/9 փտր
«Մանչեսթեր Սիթի» - «Վեսթ Հեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ