«Մանչեսթեր Սիթի» — «Տոտենհեմ». Դենիս Կազանսկու կանխատեսումը

19:30, 25 ապր 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել անգլիական լիգայի գավաթի եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթի» — «Տոտենհեմ» հանդիպման վերաբերյալ:

Լիգայի գավաթի եզրափակիչ կամ Carabao Cup, անհավանական փորձություն Ռայան Մեյսոնի համար, ով վառ մեկնարկ ունեցավ «Տոտենհեմում»: Սակայն հիմա մրցակցիը Պեպն է…

«Մանչեսթեր Սիթին» այլևս չի կարող մեկ մրցաշրջանում 4 տիտղոս նվաճել: Մեծ հիասթափություն: Սակայն պետք է խաղի վրա կենտրոնանալ, որում «Սիթին» շատ շանսեր կունենա: «Քաղաքայինները» փետրվարին 3:0 հաշվով հաղթեցին «Տոտենհեմին»: Հիմա ևս «Սիթին» է ֆավորիտ, որը կարող է 4-րդ անընդմեջ լիգայի գավաթը նվաճել, դա հիանալի արդյունք կլինի:

Իսկ «Տոտենհեմի» հետ հարցեր կան: Շատ բան կախված է նրանից, թե արդյոք կխաղա՞ Քեյնը: Նրա հետ և առանց նրա «Տոտենհեմը» երկու տարբեր թիմ է: Սակայն Հարին այդքան էլ առողջ չէ, և դա մեծ խնդիր է:

Ջոն Սթունզը որակազրկված է («քաղաքայինները» կմտածեն, թե ինչպես փոխարինել նրան): «Սիթին» կարող է խոցելի լինել պաշտպանությունում: Սակայն հարձակման գիծն անհավանական ուժեղ է ու թիմն այս անգամ ևս կնվաճի տիտղոսը:

Ես կկենտրոնանայի կոնկրետ ֆուտբոլիստի վրա: Ֆիլ Ֆոդենը շատ լավ խաղ է ցուցադրում մեծ հանդիպումներում: Վերջերս տեսանք, թե նա ինչպես խաղաց «Բորուսիայի» դեմ և ինչպիսի ազդեցություն ունեցավ հանդիպման վրա: Կարծում եմ, որ գրեթե նմանաչափ ազդեցություն էլ կունենա «Ուեմբլիում» կայանալիք այս դիմակայության վրա:

Այդ պատճառով խաղադրույք եմ կատարում Ֆիլ Ֆոդենի գոլի վրա:

Օրդինար: Պարտված
Անգլիայի լիգայի գավաթ, եզրափակիչ
19:30/25 ապր
«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ