«Մանչեսթեր Սիթի» — «Ստյաուա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 24 օգս 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Մանչեսթեր Սիթի» — «Ստյաուա» պատասխան հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» հաղթանակ կտանի ու խաղում առավելագույնը երեք գնդակ կխփվի: 

Աշխարհի ամենահարուստ ակումբներից մեկը` «Մանչեսթեր Սիթին», փլեյ օֆֆ փուլում խաղալու է «Ստյաուայի» հետ պատասխան հանդիպումը: «Սիթին», որը կարող է գնել ամբողջ «Ստյաուան» ու Ռումինիայի առաջնությունն իր դիվիզիոններով հանդերձ: Առաջին խաղում գրանցված հաշիվը (5:0) խոսքերիս վառ ապացույցն է: Պատասխանում ևս սպասում ենք գոլառատ ու հետաքրքիր հանդիպում:

Անգլիական ակումբը խաղին մոտենում է հիանալի տրամադրությամբ: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ անցկացրած բոլոր 3 հանդիպումները «քաղաքաբնակները» հաղթել են ու բավական վստահ: Կադրային խնդիրներ թիմը չունի: Պաշտպանության կենտրոնում խաղադաշտ դուրս կգա Մանգալա-Ստոունզ զույգը: Շարունակում են ապաքինվել Վենսան Կոմպանին ու Յայա Տուրեն: Մնացած դիրքերում հաշվեք ամեն ինչ իդեալական է: Մանչեսթերյան մեքենան պատրաստ է ոչնչացման աշխատանքներին:

Ռումինական ակումբը չեմպիոնլիգյան այս տարվա խաղարկությունն սկսել է շատ ավելի վաղ: Այո, գուցե թիմն իր նախորդ խաղերում հանդես է եկել բավական լավ, անգամ գերազանցին մոտ, սակայն մրցակիցներից և ոչ մեկը «Սիթիին» մոտ չի կարող կանգնել: Եթե նայենք այս թիմերի միջև առաջին հանդիպումը, գուցե փաստենք, որ Բուխարեստի թիմն արեց ամեն ինչ: Ավելի ճիշտ այնքան, որքան թույլ է տվել մրցակիցը: Պատասխան խաղում կազմի ընտրության հարցում նորամուծություն չի լինի: Խաղադաշտ դուրս կգան բոլոր ուժեղագույնները:

Բնականաբար, դժվար կլինի անկնկալել, որ խաղը կլինի տխուր: «Սիթին» հանդես է գալու սեփական հարկի տակ, մրցակիցը հարմար է երկրպագուներին գոլային հրավառություն պարգևելու համար:

Խաղադրույք՝ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ ու տոտալ 3,5 գոլից քիչ:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա. որակավորման փլեյ-օֆֆ փուլ. պատասխան հանդիպում
22:45/24 օգս
«Մանչեսթեր Սիթի» - «Ստյաուա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ