«Մանչեսթեր Սիթի» – «Սևիլիա»։ Եգոր Տիտովի կանխատեսումը

23:00, 16 օգս 2023
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Մանչեսթեր Սիթի» – «Սևիլիա» ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման վերաբերյալ։

«Մանչեսթեր Սիթիին» բարդ մրցակից է բաժին հասել։ Եվրոպա լիգայի նախորդ խաղարկությունում մեկ անգամ չէ, որ ասել եմ այդ միտքը։ Հիմա «Մանչեսթեր Սիթին» կադրային խնդիրներ ունի։ Հանդիպմանը չեն մասնակցելու Դե Բրույնեն ու Բերնարդու Սիլվան։ Պաշտպաններից խաղը բաց կթողնի Ռուբեն Դիաշը։ Ստացվում է, որ թիմը խնդիրներ ունի թե՛ պաշտպանությունում, թե՛ կիսապաշտպանությունում։

Հասկանալի է, որ Յոշկո Գվարդիոլին ձեռք են բերել, որպեսզի խաղա հիմնական կազմում և այդպես էլ կլինի, բայց դժվար է ասել, թե երբ դա տեղի կունենա։ Նա դեռ լիովին չի հարմարվել թիմի խաղաոճին և Խոսեպ Գվարդիոլայի պահանջներին։

Իսպանական թիմի ֆուտբոլիստները կարող են օգտվել ստեղծված իրավիճակից։ Մյուս կողմից, «Սևիլիան» էլ լավ չի սկսել նոր մրցաշրջանը՝ տանը 1։2 հաշվով պարտվելով «Վալենսիային»։

«Սևիլիայի» հարձակման գծում լավ խաղ են ցուցադրում Օկամպոսը, Սուսոն, Լամելան և Էն-Նեսիրին։

Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 2․35 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ
23:00/16 օգս
«Մանչեսթեր Սիթի» – «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ