«Մանչեսթեր Սիթի» — «Սանդերլենդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:30, 13 օգս 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի անդրանիկ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Սանդերլենդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ գոլառատ խաղում տանտերերը հաղթանակ կտոնեն:

Աշխարհի ամենաարագ ֆուտբոլային լիգայի մեկնարկային տուրի հանդիպումներից յուրաքանչյուրը խոստանում է լինել հետաքրքիր ու անսպասելի: Մանավանդ, երբ խոսքը գնում է «Մանչեսթեր Սիթիի» մասին: Պրեմիեր Լիգայի անդրանիկ տուրում «կապույտների» մրցակիցը կլինի «Սանդերլենդը»:

Թվում էր` Խոսեպ Գվարդիոլայի նշանակումից հետո «քաղաքաբնակների» գործերը պետք է որ ավելի լավ ընթանան: Երկրպագուներն անվերջ բողոքում էին նախկին գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի վախկոտ խաղային ձեռագրից: Թեպետ Գվարդիոլան իր մոտեցումներով արմատապես տարբերվում է իրեն նախորդած մասնագետից, բայց ամառային նախապտրաստական հանդիպումներից և ոչ մեկում «Սիթին» չտպավորեց, այլ իր հետևից թողեց միայն բազում անպատասխան հարցեր: Ընկերական մրցաշարի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է միայն Դորտմունդի «Բորուսիային», այն էլ՝ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, իսկ ահա Մյունխենի «Բավարիային» ու «Արսենալին» պարտվել է: Այսպիսի մարզավիճակով թիմը պատրաստվում է դառնալ Անգլիայի չեմպիոն…

«Սանդերլենդի» ղեկավարները շեյխեր չեն և տրանսֆերային բյուջեն մեղմ ասած հեռու է «քաղաքաբնակների» միջոցների անգամ կեսից: Սակայն դա «կատուներին» չի խանգարել առաջնության մեկնարկին պատրաստվել ամենայն լրջությամբ և տանել հաղթանակներ: Նախ այստեղ նույնպես մարզիչ է փոխվել: Ակումբը գլխավորել է Դևիդ Մոյեսը, ով հաջողությամբ մարզել է «Էվերթոնն» ու ձախողվել «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Ռեալ Սոսյեդադում»: Ընկերական հանդիպումներից միայն երկուսն է «Սանդերլենդը» ավարտել ոչ-ոքի, մնացյալ 4 հանդիպումներում «կատուները» հաղթել են:

Չնայած ամեն ինչին, մեկնարկային տուրում «Մանչեսթեր Սիթիի» տղաներն ամեն ինչ անելու են Խոսեպ Գվարդիոլայի առաջին պաշտոնական հանդիպումը հաղթանակով ավարտելու համար: Ընդ որում, դա անելու են բավական գեղեցիկ: Այնպես որ, կանխատեսելի է «Սիթիի» հաղթանակն ու գոլառատությունը` խաղում առնվազն 2 գնդակից ավելին:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, առաջին տուր
20:30/13 օգս
«Մանչեսթեր Սիթի» - «Սանդերլենդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ