«Մանչեսթեր Սիթի» — «Սանդերլենդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:00, 26 դկտ 2015

«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերությունների մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգ»-ի փորձագետ Կոնստանտին Գենիչը իր կանխատեսումն է արել ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Սանդերլենդ» խաղի վերաբերյալ: Հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ «Էյթիհադ» ստադիոնում: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը կընդհատեն իրենց անհաջողությունների շարքը:

Անհետաքրքիր, ձանձրալի և ժամանակ առ ժամանակ փնթի ֆուտբոլը «Մանչեսթեր Սիթիին» միավոր չբերեց «Արսենալի» դեմ խաղում: Սա ամենևին էլ այն խաղը չէ, որը Պելեգրինին ցանկանում է տեսնել: Հասկանալի է, որ «Ման. Սիթին» պետք է շտկի իրավիճակը: Հնարավոր է, որ Boxing days-ի ընթացքում, երբ խաղերը հաջորդում են մեկը մյուսին, «քաղաքայինները» վերադառնան մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: Կստացվի՞, դժվար է ասել: Հավանական է, որ «Ման. Սիթին» շրջանցի «Արսենալին»: Անկեղծ ասած՝ չգիտեմ, բայց կարծում եմ, որ «Լեսթերին» առաջատարությունից զրկելու իսկական ժամանակն է: «Սիթին» պետք է հաղթանակ տոնի, քանի որ խաղում է մի թիմի դեմ, որը 3 խաղ անընդմեջ պարտվել է: Պետք չէ մոռանալ, որ «Սիթիի» կազմ է վերադարձել է Սերխիո Ագուեռոն, ով մարզավիճակ է հավաքում: Չնայած «քաղաքայինները» «Արսենալի» դեմ ձանձրալի ֆուտբոլ խաղացին, պահեր միևնույն է ստեղծեցին, բայց ոչ այնքան, որքան ցանկանում էին:

Այս խաղում տրամաբանական կլինի խաղալ «Սիթիի» հաղթանակի վրա: Կարող ենք խաղալ 2.5-ից տոտալ շատ գոլերի վրա, սակայն գործակիցն այս դեպքում այնքան էլ գրավիչ չէ: Այդ պատճառով էլ պետք է փորձենք խաղալ 3.5-ից տոտալ շատ խաղադրույքով: Այս դեպքում գործակիցն ավելի գայթակղիչ է:

Բացի այդ, կարող ենք խաղադրույք կատարել այն բանի վրա, որ առաջին խաղակեսում ամենաքիչը 2 գոլ կխփվի, այսինքն, առաջին խաղակեսում կգրանցվի 1.5-ից տոտալ շատ գոլ: Ռիսկային խաղացողների համար առաջարկում եմ ««Մանչեսթեր Սիթիի» անհատական տոտալ» տարբերակը՝ առաջին խաղակեսում «քաղաքայինները» կխփեն 1.5-ից տոտալ շատ գոլ: Այս պարագայում գործակիցը 2.67 է: Շատ լավ առաջարկ է մի խաղի համար, որտեղ արդյունավետ ֆուտբոլ ցուցադրող թիմը պետք է փորձի ընդհատել անհաջողությունների շարքը: Բոլոր նախապայմանները կան, որպեսզի հավատանք «Մանչեսթեր Սիթիի» վստահ հաղթանակին: Միանգամայն իրական է 3:1 հաշիվը, քանի որ «Սանդերլենդը» հյուրընկալվելիս գոլ է խփել թե՛ «Արսենալին», թե՛ «Չելսիին»:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 18-րդ տուր
19:00/26 դկտ
«Մանչեսթեր Սիթի» - «Սանդերլենդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ