«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 26 ապր 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Առաջին անգամ չէ, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում այս թիմերը հանդիպում են։ Գվարդիոլայի «Սիթին» հերթական անգամ գնում է «ականջավոր» գավաթի հետևից։ Նախորդ մրցաշրջանի համեմատ ավելի է զարգացրել իր թիմի պաշտպանությունն ու դիմացկունությունը։ Սակայն Պեպի մրցակիցը ոչ պակաս ուժեղացած «Ռեալն» է։ Երկու թիմեիրն էլ իրենց առաջնություններում առաջատար են ու չեմպիոնության հիմնական հավակնորդը։ Սակայն ներքին մրցաշարերը Չեմպիոնների լիգայի հետ չպետք է շփոթել։

«Սիթին» վերջին շաբաթների ընթացքում 2 անգամ հանդիպել է «Լիվերպուլին», սակայն չի կարողացել հաղթել։ Նախ, ներքին առաջնությունում գրանցվել է մարտական ոչ-ոքի, իսկ գավաթի կիսաեզրափակիչում «Լիվերպուլը» ուժեղ էր՝ 3։2։ Վերջին խաղերում իսպանացի մասնագետը փորձարկում է մի շարք մարտավարություններ, որոնք պետք է որ օգնեն իր թիմին «Ռեալի» հետ խաղում։ Կառլո Անչելոտին էլ իր հերթին փորձում է բալանսավորված հանդիպումներ անցկացնել ու հիմնական կազմի ֆուտբոլիստներին մոտեցնել կարևորագույն խաղին օպտիմալ մարզավիճակում։ Սակայն վերջին խաղերում «Ռեալը» հաղթանակները տանում է մեծ դժվարությամբ ու մեծ կորուստների գնով։ Եթե «Սիթին» զրկված է միայն Ժոաո Կանսելուից, «Պապա Կառլոն» չի կարողանա օգտվել Մարսելոյի, Կազեմիրոյի, Ազարի ու Գարեթ Բեյլի ծառայությունից։

Գրեթե կասկած չունեմ, որ դիմակայության ելքը վճռվելու է Մադրիդում կայանալիք խաղում։ Սակայն վստահ չեմ, որ թիմերը գործելու են չափազանց զգուշավոր։ «Ռեալն» արտագնա խաղերում գրեթե միշտ 1-2 գնդակ խփում է, իսկ «Սիթին» սեփական հարկի տակ անպարտելի է։ Առաջարակս հետևյալն է՝ հավատալ, որ «Սիթին» տնային խաղում առնվազն չի պարտվի և երկու թիմերը գոլ կխփեն։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/26 ապր
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ