«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 17 մյս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Շատ մասնագետների կարծիքով, Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի հաղթողը «Ինտեր» – «Միլան» կիսաեզրափակիչ հանդիպումը դիտում էր հեռուստացույցով։ Իհարկե, «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալը» տիեզերական մակարդակի թիմեր են, ու նախորդ մրցաշրջանի կիսաեզրափակիչի կրկնությունը լավագույն նվերն է երկրպագուներին։ Սակայն «Ինտերը» ամենևին էլ հեշտ մրցակից չի լինելու։

«Ռեալը» վաղուց մոռացել է՝ ինչ է նշանակում խաղալ Իսպանիայի առաջնությունում։ «Բարսելոնան» պաշտոնապես դարձավ Իսպանիայի չեմպիոն ավարտված հանգստյան օրերին, սակայն «Ռեալն» այդ չեմպիոնական գավաթը վաղուց էր մտովի հանձնել: Լա լիգայի նախորդ տուրի խաղում Կառլո Անչելոտին հագստանալու հնարավորթյուն էր տվել Կարիմ Բենզեմային, Վինի Ժունիորին, Ռոդրիգոյին, Կրոսին ու Մոդրիչին, իսկ Կամավինգային բերել էր վերջապես կիսապաշտպանության գոտի։ Ֆրանսիացին, սակայն, «Խետաֆեյի» հետ խաղում վնասվածք ստացավ ու հիմա նրա մասնակցությունը հարցականի տակ է, իսկ վերը նշածս բոլոր տղաները «Սիթիի» հետ դիմակայության երկրորդ ռաունդում հաստատ դուրս կգան խաղադաշտ մեկնարկային կազմում։

«Սիթին» կազմի հետ խնդիր չունի։ Վնասվածքի պատճառով խաղը բաց կթողնի միայն Նաթան Ակեն։ Սակայն առանց նրա էլ Գվարդիոլան ունի հզոր կազմ ու շատ ուժեղ պաշտպանություն հոլանդացու բացը լրացնելու համար։ Մասնագետների կարծիքով այսօրվա «Սիթին» լավագույնն է պատմության մեջ, ու, միևնույն ժամանակ, Պեպի ամենաուժեղ թիմը, նույնիսկ ավելի ուժեղ, քան 2011-ի «Բարսելոնան»։ Եվրոպայում այսօր դժվար թե գտնեք թիմ, որը կունենա նույնքան երկար հաղթական շարք։ Վերջին անգամ «Քաղաքաբնակները» պարտվել են փետրվարին։ Դրանից հետո միայն 4 ոչ-ոքի, որոնցից 3-ը՝ ՉԼ արտագնա խաղերում, իսկ վերջին անգամ սեփական հարկի տակ «Սիթին» պարտվել է նախորդ տարվա նոյեմբերին՝ ԱԱ-ից առաջ…։

Այս վիճակագրությունը խոսում է «Սիթիի» առավելության մասին։ Սա կարող էր լրջագույն առավելություն ընկալվել ցանկացած մրցակցի համար, բացի «Ռեալից». «Սերուցքայիններն» այս մրցաշարի իսկական արքաներն են ու գիտեն՝ ինչպես հաղթել ու ինչպես դուրս գալ բարդ իրավիճակից։ 1։1 հաշվով ավարտելով տնային հանդիպումը՝ «Ռեալը» պատասխան խաղում լինելու է զգուշավոր ու սպասելու է իր հակագրոհի շանսին։ Ենթադրում եմ, որ երկու թիմերն էլ միմյանց դարպասը կգրավեն։ Սակայն ինձ համար սա հեշտ կանխատեսում է։ Ես կընտրեմ խաղի հիմնական ժամանակում ոչ-ոքի տարբերակը, ինչը համարում եմ շատ հավանական, ինչպես և եղավ առաջին խաղում։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/17 մյս
«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»:
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ