«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

22:45, 26 ապր 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ:

Չեմպիոնների լիգայի խաղարկության առաջին կիսաեզրափակիչում կհանդիպեն «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը»: Եթե հիշում եք, այս թիմերը հանդիպել էին 2 մրցաշրջան առաջ՝ պանդեմիայի ժամանակ: Այդ ժամանակ «Սիթին» 2 մրցավեճերում էլ ակնհայտ ուժեղ էր մրցակցից: Ինձ թվում է, որ այս ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել:

«Սիթին» և «Լիվերպուլն» աշխարհի ուժեղագույն թիմերն են: Նրանց հաջորդում են «Ռեալը», «Բավարիան» և ՊՍԺ-ն: Կարծում եմ՝ այս զույգի ֆավորիտը հենց անգլիական ակումբն է:

Իմ կարծիքով՝ առաջին դիմակայությունում «Սիթին» կհաղթի, բայց շատ գոլեր չենք տեսնի: Վերջին շրջանում Գվարդիոլայի թիմն այնքան էլ սարսափելի չէ: «Քաղաքաբակները» սովորաբար ապահովում են իրենց համար հարմար արդյունքը և գործը հասցնում են տրամաբանական ավարտին: Սակայն չեմ կարծում, թե Մադրիդի հետ նույնը կստացվի:

«Ռեալը» վերջին 8 խաղում 7 գոլ է բաց թողել, ընդ որում, այդ 7 հանդիպումներից 5-ում «Արքայական» թիմը բաց է թողել առաջին խաղակեսում: Այս ամենը խոսում է պաշտպանությունում առկա խնդիրների մասին: Թվում է, թե «Ռեալի» միջին գիծը կատարյալ է, բայց Կրոսը, Մոդրիչը և Կազեմիրոն երբեմն «կիքսեր» թույլ տալիս են: Մոդրիչը ֆանտաստիկ է, սակայն առանց գնդակի խաղում խնդիրներ ունենում է: Սա ևս մեկ հանգամանք է, որպեսզ «Սիթիին» ֆավորիտ համարվի: Որովհետև վաղ, թե ուշ անգլիական ակումբը կբացի «Ռեալի» պաշտպանությունը:

Ընտրում եմ «Մանչեսթեր Սիթին» կհաղթի և խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ խաղադրույքը:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
22:45/26 ապր
«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ