«Մանչեսթեր Սիթի» — «Քրիսթալ Փելաս». Գոլառատ հանդիպում կստացվի և տանտերերը կհաղթեն
«Սիթիի» բախտը որոշ չափով բերեց, քանի որ նախորդ տուրում «քաղաքաբնակների» ոչ-ոքիից հետո «Արսենալը» վերջին րոպեներին ձեռքից բաց թողեց հաղթանակը. «զինագործների» հաղթելու դեպքում նրանց միավորների տարբերությունը կմեծանար: Սա ահազանգ էր Պելեգրինիի և իր թիմի համար, որ նրանք այլեւս միավորներ կորցնելու իրավունք չունեն: Ինչ վերաբերում է «Քրիսթալ Փելասին», ապա այս ակումբը ֆրանսիացի մասնագետ Ալան Պարդյուի նշանակումից հետո միանշանակ վերելք է ապրել: Չնայած վերջին տուրում առաջնության ետնապահ «Ասթոն Վիլայից» կրած պարտությանը, լոնդոնյան ակումբը շարունակում է մրցաշարային աղյուսակում բարձր տեղ զբաղեցնել և գտնվում է 8-րդ հորիզոնականում: Հաշվի առնելով, որ «Սիթիին» այս հաղթանակը շատ է անհրաժեշտ և «Փելասը» ի զորու է գոլ խփել, առաջարկում եմ ««Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ և գոլերը տոտալ 2,5-ից շատ» տարբերակը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: