«Մանչեսթեր Սիթի» — «Քրիստալ Փելաս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

15:30, 06 մյս 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Քրիստալ Փելաս» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ տանտերերի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լերոյ Սանեին կհաջողվի դառնալ գոլի հեղինակ: 

«Էթիհադ» մարզադաշտում անշլագ է լինելու, որովհետև «Մանչեսթեր Սիթին» շարունակում է պայքարը չեմպիոնլիգյան գոտում տեղ զբաղեցնելու համար: Այս տարի այդ պայքարն աննախադեպ է ստացվել: Բոլոր-բոլոր թիմերը պայքարում են այդ գոտու համար, և ամեն տուրից հետո իրավիճակը փոխվում է՝ մեկ «Արսենալին» բոլորը հրաժեշտ են տալիս, հետո հանկարծ «Լիվերպուլն» է որոշում դուրս մնալ, «Մանչեսթեր Յունայթեդի» մասին էլ ավելորդ է համարել խոսելը:

Այս խաղում երկու թիմերն էլ խնդիրներ ունեն լուծելու: «Քրիստալ Փելասը» ցանկանում է գոնե ոչ-ոքի խաղալ, և անգամ ոչ-ոքին կապահովի թիմի տեղը Պրեմիեր լիգայում: Մանչեսթեր Սիթին» էլ, ինչպես նշեցի, պայքարում է չեմպիոնլիգյան տեղի համար, և եթե հաղթի, միավորների թիվը կհասցնի 69-ի և զգալիորեն առաջ կպոկվի «Մանչեսթեր Յունայթեդից» և «Արսենալից», որոնցից մեկը միանշանակ միավորներ կկորցնի, քանզի կիրակի խաղալու են միմյանց հետ:

Սեմ Էլարդայսը բավական հաջող է գլխավորել լոնդոնյան ակումբը: Ճիշտ է՝ վերջին երկու խաղերում պարտվել են («Տոտենհեմին» և «Բարնլիին»), բայց նրա գլխավորությամբ վերջին 10 հանդիպումներում թիմը վաստակել է 19 միավոր, ինչն ավելի շատ է, քան «Սիթիի» գրանցած արդյունքը նույն ժամանակահատվածում (17 միավոր): Գվարդիոլայի թիմը ևս վերջին երկու խաղերում առանց հաղթանակի է մնացել՝ ոչ-ոքիներ խաղալով «Միդլսբրոյի» (2:2) ու «Մանչեսթեր Յունայթեդի» (0:0) հետ:

Կազմի հետ կապված Գվարդիոլան լուրջ խնդիրներ ունի՝ վնասվածք է ստացել Սերխիո Ագուերոն, նրա վերադարձը ընթացիկ մրցաշրջանում հնարավոր չէ, 90%-ով նա դուրս է մնացել և լազարեթում կմիանա Իլկայ Գունդողանին ու Կլաուդիո Բրավոյին, ովքեր նույնպես մինչև մրցաշրջանի ավարտը չեն խաղալու: Ջոն Սթոունզն ու Դավիդ Սիլվան դեռևս լազարեթում են: Փոխարենը կա լավ նորություն՝ վերադարձել է Գաբրիել Ժեզուշը, նա հանգիստ կարող է փոխարինել Սերխիո Ագուերոյին: Բրազիլացին արդեն 4 գոլ է խփել՝ խաղադաշտում անցկացնելով 299 րոպե: Նա հարձակման քառյակ կկազմի Սանեի, Դե Բրույնեի ու Սթերլինգի հետ:

Ինչ վերաբերում է Սեմ Էլարդայսի թիմին, ապա Սքոթ Դաննը, Ջեյմս Տոմկինսն ու Մամադու Սախոն վնասվածքներ ունեն և չեն խաղալու: Չի խաղալու նաև Յոհան Կաբայը՝ Եվրոպայի փոխչեմպիոնը: Էնդրոս Թաունսենդը ևս, հնարավոր է, վնասվածքի պատճառով բաց թողնի հանդիպումը: Բայց եթե նա խաղա, հարձակման եռյակ կկազմի Զահայի ու Բենտեկեի հետ:

Եվ ես առաջարկում եմ մի փոքր էքսպերիմենտալ խաղադրույք՝ Լերոյ Սանեի գոլային հաջողությունը, որի վրա սահմանված է 2,03 գործակիցը:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 36-րդ տուր
15:30/6 մյս
«Մանչեսթեր Սիթի» - «Քրիստալ Փելաս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ